Էս վերջին պարգևատրումների լույսի ներքո մի հարց եմ ուզում բարձրացնել:
Մեր ինչի՞ն են պետք Հանրային հեռուստատեսությունը և ռադիոն: Եթե իրենք նույն լուրերի մասին են պատմում, նույն ձևով և նույն ոգով, ինչ մասնավորները, ինչո՞ւ ենք փող ծախսում դրանց վրա, կարծեմ՝ տարեկան 12 մլրդ դրամ:
Եթե դպրոցներն ու հիվանդանոցներն ենք օպտիմալացնում, ինչո՞ւ չենք կարող անել նույն բանը հանրային, բայց էության մեջ իշխանական ռադիո-հեռուստատեսության հետ: Առանց դրանց էլ մեկ տասնյակից ավել կան: Չեմ առաջարկում փակել և ավելացնել գործազուրկների թիվը: Պարզապես պետք է աճուրդով վաճառել: Կասեք՝ էլի մեծահարուստները կառնեն: Թող առնեն: Այսպես թե այնպես իրենք ունեն իրենց հեռուստա-ռադիո կայքերը: Գոնե մեր գրպանից չենք ծախսի: Նաև բյուջե փող կմտնի:
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/ara.papian.mv/posts/1472999046131890
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել