Մեր օրերում «ղժժալը» մոդայիկ ա: Սոցիալական մեդիայում, օնլայն հարթակում բավական ա՝ նման մեկ վիդեո դնեն, ու միլիոնավոր դիտումներն ապահովված են:
Բայց հեռուստատեսությունն, ըստ իս, ուրիշ հարթակ ա: Այն, ինչ թույլատրելի ա բակային ճամբարում, բեմ չեն բարձրացնում, այն, ինչ նկարում են մուտքերի պատերին, թանգարանում չեն ցուցադրում:
Կանանց քրեակատարողական հիմնարկում արված «ծիծաղալու» ռեպորտաժն, իմ կարծիքով, վիրավորական էր: Ավելի տարօրինակ ու վիրավորական էր, երբ «կնամեծար» և «մեր քուրերի թասիբին կայնող» հազարավոր տղերք անխնա լայքում ու տարածում էին տեսանյութը:
Եթե նպատակ կար «ղժալու» հայ կնոջ վրա, միգուցե ցանկացած պետական հիմնա՞րկ գնայիք ու այնտեղ փնտրեիք ծաղրուծանակի արժանի սուբյեկտների: Թե՞ «դուխի» կրիզիս կա…
Նման տեմպերով շարժվելու դեպքում առջևում կլինեն ռեպորտաժներ հոգեբուժարաններից, ծերանոցներից, մանկատներից… Մեռելոցի առթիվ աղջնակը կայցելի գերեզմանոց… Ու «ղժալու» անսպառ թեմաներ ու դեմքեր կգտնի…
Народ требует хлеба и зрелищ!
Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում ա։
Շոու մաստ գոու օն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել