Հայաստանում 4 անձից բաղկացած ընտանիքին ընթացիկ ծախսերը հոգալու համար պետք է ամսական ամենաքիչը 400-500 հզ դրամ։ Դրանից ցածր եկամուտներ ունեցողների կամ ապագայում իրենց երեխաների համար երկիրը կդառնա հյուրանոց։ Հայրենիքից դեպի հյուրանոց դառնալը ժամանակի հարց է այս դեպքում։ Ինձ մոտ տպավորություն է, որ մարդիկ շատ ռեալիստ են դարձել, շատ-շատ քիչ են սկսել հետաքրքրվել քաղաքականությամբ, ու արժեհամակարգի փոփոխություն է ապրում մեր ողջ հասարակությունը։ Ամեն բանի հիմքը սոցիալական հարցերն են։ Եթե մեզ չհաջողվի հասնել սոցիալական նորմալ պայմանների շարքային ընտանիքների մոտ, ապա նույնիսկ ամենադեմագոգ կամ իսկապես ամենահայրենասեր մարդիկ չարտագաղթելու հիմնավորումներ էլ չեն գտնի։ Կյանք է, բոլորն էլ ապրել են ուզում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել