Արուս Տիգրանյանի մասին միշտ դրական եմ արտահայտվել ու դրական եմ մտածել և պետք է հիասթափեցնեմ՝ հետայսու էլ դրականն եմ մտածելու նրա մասին։
Երիտասարդ աղջիկ, ով իր աշխատասիրությամբ կարողացել է ինչ-որ դիրք զբաղեցնել։ Հարց չկա, այս ռեպորտաժը պետք է չլիներ, բայց արդյո՞ք դա իրավունք է տալիս վիրավորելու նրան։
Ինչո՞ւ մեկի մոտ հարց չառաջացավ՝ արդյո՞ք Արուսիկն ինքնուրույն է ընտրել վայրը և արդյո՞ք միայն իր որոշումն է եղել, և եթե նա որոշել է գնալ նման քայլի, ինչո՞ւ ավելի փորձառու գործընկերները խորհրդով չեն օգնել։
Արուսը լավ հաղորդավարուհի է, եթերում տարբերվող է ու էն, ինչ անում է, իր աշխատանքի շնորհքն է։
Արուս, դուխով։
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/kh.edgar/posts/1394793343959343
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել