Այսօր մեր՝ լրագրողներիս տոնն ա:
Շնորհավորում եմ բոլոր լրագրողներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ Հայաստանում լինի մամուլի ազատություն և ոչ թե մամուլի ազատության իմիտացիա, ցանկանում եմ, որ լրագրողները չենթարկվեն բռնության, բոլորը լինեն մեկը մյուսի ընկերն ու գործընկերը:
Այս օրով ես առաջինը շնորհակալ եմ բոլոր այն լրագրողներին, որոնց շնորհիվ ես այսօր ինձ թույլ եմ տալիս ասել, որ ես էլ եմ լրագրող:
Շնորհակալ եմ բոլոր այն լրատվամիջոցներին, նրանց տնօրեններին ու խմբագիրներին, որտեղ ես աշխատել եմ և շարունակում եմ աշխատել: Չեմ կարող չասել և երբեք չեմ կարող ուրանալ այն դերը, որն իմ մասնագիտական կյանքում ունեցել է «Հրապարակ» օրաթերթն իր անձնակազմով, և իհարկե պարբերականի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Ես նրա շնորհիվ եմ կարողացել սովորել գրել:
Մյուս բոլոր ընկերներիս ցանկանում եմ, որ միշտ տեսնեմ բոլորիդ ժպիտով, իմ նման միշտ ժպտացեք ու միշտ եղեք դուխով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/2952749553165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել