![](/static/news/b/2013/05/52751.jpg)
Որքան բարդանում են կյանքի պայմանները, այնքան ավելի ու ավելի են գողական պանյատները դառնում հասարակական կյանքի հիմք` գլխավոր օրենք:
Հայաստանում չկա բիզնես, որովհետև չկա առողջ մրցակցություն: Գողական պանյատները մերժում են առողջ մրցակցությունը, դրանք բիզնեսի և հատկապես խոշոր բիզնեսի հիմքերի հիմքն են:
Պատճա՞ռը...
Գողական պանյատների միջոցով հեշտությամբ լուծվում է խելացի, կրթված, գիտելիքով զինված, հետևաբար հաջողության մեծ հավանականություն ունեցող գործարարի պրոբլեմը: Նրա հետ կարելի է մրցակցել միայն գողական պանյատների լեզվով:
Գողական պանյատները թույլ են տալիս այնտեղ գերիշխել որևէ էլեմենտար գիտելիքներից զուրկ քուչի խառոշի տղերքին, ովքեր այլ պայմաններում պարզապես չէին լինի, որևէ շանս չէին ունենա:
Գողական պանյատները նաև մտել են պաշտոնական մակարդակ: Այլապես ինչպե՞ս պետք է այնտեղից դուրս մղվեին խելացի, բանիմաց, գրագետ պրոֆեսիոնալները, և նրանց տեղը զբաղեցնեին հաշիվը տված ԲՏ-երքը:
Ամեն օր Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում գողական պանյատներով ապրող երկրի` գողական կառավարությամբ, գողական Ազգային ժողովով, գողական բիզնեսով, գողական արվեստով, գողական կրթությամբ, գողական գիտությամբ...