Դեյլ Քարնեգին 7 կանոն է առաջարկում, որոնք կիրառելու դեպքում մարդն իրեն հոգեպես հանգիստ ու երջանիկ կզգա:
1. Մտածեք և ձեզ պահեք կենսուրախ ու ձեզ թեթև կզգաք: Մարդկանց մեծամասնությունը երջանիկ է մոտավորապես այնքանով, որքանով լի է երջանիկ լինելու վճռականությամբ:
2. Երբեք մի փորձեք հաշիվ մաքրել ձեր թշնամիների հետ, որովհետև դրանով շատ ավելի մեծ վնաս կբերեք ձեզ, քան նրանց: Երբեք, ոչ մի րոպե մի մտածեք այն մարդկանց մասին, ովքեր տհաճ են ձեզ համար:
3. Երախտամոռության պատճառով ապրումներ ունենալու փոխարեն երախտագիտություն մի ակնկալեք: Հիշեք, որ երջանկություն ձեռք բերելու միակ եղանակը ոչ թե երախտագիտություն ակնկալելն է, այլ բարին արարելը հանուն սեփական ուրախության: Երախտագիտությունը բնավորության այնպիսի գիծ է, որը պետք է դաստիարակել:
4. Հաշվեք ձեր հաջողությունները և ոչ թե անախորժությունները: Կյանքում մարդ իր առջև երկու նպատակ պիտի դնի: Առաջին նպատակը` այն բանի իրականացումը, որին նա ձգտում է: Երկրորդ նպատակը՝ ձեռքբերումով ուրախանալու կարողությունը:
5. Մի՛ ընդօրինակիր ուրիշներին: Գտեք ձեզ և հարազատ մնացեք ինքներդ ձեզ, իսկ ընդօրինակումը ինքնասպանություն է:
6. Երբ ճակատագիրը շնորհում է ձեզ լիմոն, աշխատեք դրանից լիմոնադ պատրաստել: Կյանքում ամենագլխավորը սեփական հաջողությունները առավելագույնս օգտագործելը չէ: Յուրաքանչյուր հիմար ընդունակ է դրան: Կարևորը կորուստներից օգուտ քաղելու կարողությունն է: Դա խելք է պահանջում, դրանում էլ թաքնված է խելացի և հիմար մարդկանց տարբերությունը:
7. Մոռացեք ձեր անախորժությունները, փորձեք մի քիչ երջանկություն տալ ուրիշներին: Բարիք գործելով ուրիշներին՝ դուք առաջին հերթին օգնում եք ձեզ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/4649633289591?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել