1. Արևային լոգանք ընդունող զբոսաշրջիկները՝ Կոստա Կոնկորդիայի ֆոնին

Tourists sunbathing next to the Costa Concordia
Զբոսաշրջիկները հանգստանում են խորտակված Կոստա Կոնկորդիայի հարևանությամբ, որի խորտակման պատճառով 28 մարդ զոհվեց:

2. Վալդո կիրճի հրդեհըThe Waldo Canyon fire
Նկարում մենք տեսնում ենք, թե ինչպես է Վալդոյի կիրճի հրդեհը կլանում մի ամբողջ թաղամաս՝ Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգս քաղաքում: 2012-ի հունիսին Կոլորադուում մեկ շաբաթից ավել 40 աստիճանից բարձր ջերմություն էր տիրում, ինչը իդեալական պայմաններ ստեղծեց տարերային աղետի համար:

3. Century 16 կինոթատրոնից դուրս․ Ավրորա, ԿոլորադոOutside the Century 16 movie theater in Aurora, Colorado
Ամպրոպային ամպերը կուտակվել են տխրահռչակ Century 16 կինոթատրոնի դիմացի մայթում գտնվող հուշարձանի վերևում: Այստեղ մոլագարը գնդակահարել էր անմեղ մարդկանց:

4. Հիշատակման օրը
 Memorial Day 2012
Քերն Քլարքսոնը ողբում է իր որդու գերեզմանաքարի մոտ՝ Հիշատակման օրը: Նրա որդին՝ սերժանտ Ջոել Քլարքսոնը, ծառայում էր ամերիկյան բանակի Ռեյնջերների էլիտար ստորաբաժանումում, երբ սպանվեց Աֆղանստանում՝ 2010-ի մարտին:

5. Պարաօլիմպիկան խաղերThe Paralympics
Ամերիկացիներ Նիկոլաս Թեյլորը և նրա թիմակից Դեվիդ Վագները տոնում են իրենց հաղթանակը՝ շարժասայլակների թիմային մրցապայքարում:

6. Թրեյվոն Մարտինի հիշատակման բողոք-ցույցը ՋեորջիայումTrayvon Martin protests in Georgia
Քոլեջի ուսանող Ջաջուան Քելլին փակել է իր բերանը Skittles փաթեթով՝ ֆլորիդացի դեռահաս Թրեյվոն Մարտինի հիշատակին նվիրված ցույցի ժամանակ: Տղային սպանել էր թաղային ոստիկանը, ինչը առաջացրեց բողոքի ցույցերի ալիք ողջ երկրով մեկ և բազմաթիվ հարցեր առաջացրեց ոստիկանության իրավասությունների վերաբերյալ:

7. Մայրամ Աստվածածնի միայնակ արձանը․ Բրիզի Փոյնթ, ՔուինսThe Virgin Mary left standing in Breezy Point, Queens
Այս արձանը միակ բանն էր, որ անվնաս էր մնացել Բրիիզի Փոյնթում, երբ այնտեղով անցել էր Սենդի փոթորիկը:

8. Հակամիասեռականության դրսևորում Ուկրաինայում Anti-gay hate crimes in Ukraine
Անհայտ անձինք ծեծի են ենթարկում Ուկրաինայի Գեյ ֆորումի ղեկավար Սվյատոսլավ Շերեմետին՝ 2012-ի մայիսին: Նրան ծեծել էին այն բանից հետո, երբ նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ նախատեսված գեյ շքերթը Կիևում չի կայանա, քանզի կազմակերպիչների հասցեին սպառնալիքներ են հնչում նեոնացիստական և այլ միավորումներից, որտեղ ատում են հոմոսեքսուալիստներին:

9. Իրենց հարազատներին Եգիպտական գարնան ընթացքում կորցրած մարդկանց արձագանքը՝ Մուբարակի դատապարտման արդյունքի հայտնելուց հետո
 People who lost family members during the uprising in Egypt react to Hosni Mubaraks prison sentence
Զոհվածների հարազատները բերկրանք են ապրում և շնորհակալ են Ալլահին, որ Հոսնի Մուբարաքին դատապարտեցին ցմահ ազատազրկման:

10. Լարախաղացի անցումը Նիագարայի ջրվեժի վրայովNik Wallenda tightroping over Niagara Falls
Լարախաղաց Նիկ Վանդելլան անցավ Նիագարայի ջրվեժի վրայով՝ քայլելով 5 սանտիմետր հաստությամբ լարի վրայով: Այս կերպ նա դարձավ առաջին մարդը, ով անցավ ջրվեժի ամերիկյան կողմից կանադական կողմ:

11. Նյու Յորքի նորաձևության շաբաթNew York Fashion Week
Նորաձևության մոլի սիրահարները նկարահանվում են՝ չնկատելով իրենց առջևում գտնվող անտուն մարդուն: 2012-ի սեպտեմբեր:

12. Հույն կինը փորձում է ինքնասպան լինելA womans suicide attempt in Greece
Հունական պետական ընկերություններից մեկի աշխատակիցներից մեկը սպառնում է, որ դուրս կնետվի պատուհանից, այն բանից հետո, երբ իմանում է, որ ամենայն հավանականությամբ իրեն կրճատելու են:

13. Curiosity-ի կառավարման սենյակումCuriosity Control Room celebrates
Մարս մոլորակի մակերևույթն ուսումնասիրող Curiosity Space Rover կայանի կառավարման սենյակում գտնվող աշխատակիցները չեն թաքցնում իրենց բերկրանքը սարքի բարեհաջող վայրեջիից հետո՝ Մարսի վրա:

14. Մարսը
Mars
Curiosity-ի կողմից արված լուսանկարներից մեկը, որը Մարսի ամենահստակ նկարներից է:

15. Բոլիվիացի հաշմանդամ կինը պայքարում է ոստիկանների դեմA Bolivian woman taking on a group of riot police
Հազարավոր հաշմանդամներ բողոքի ցույց կազմակերպեցին ընդդեմ Բոլիվիայի կառավարության 2012-ի փետրվարին: Նրանք բողոքում էին սոցիալական ոչ ադեկվատ փաթեթի դեմ:

16. Զույգը հայտնաբերում է իրենց ընտանեկան արխիվը Սենդի փոթորիկից հետո
 A couple discovering their family records survived Hurricane Sandy
Ռոզմարի ՄկԴերմոտը և նրա ամուսինը հայտնաբերել են այն արկղը, որի մեջ պահված էր նրանց ընտանիքների գենեոլոգիական ծառը: 

17. Վայրկյան անց բանգլադեշցի ցուցարարը մահակով հարված կստանաThe protester in Bangladesh about to be smashed with a baton
Ոստիկանության աշխատակիցը պատրաստվում է իր մահակով հարվածել ցուցարարներից մեկին Բանգլադեշի մայրաքաղաք Դախայում կայացած բողոքի ցույցի ժամանակ, որի մասնակիցները պահանջում էին կառավարությունից չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի գնի բարձրացման մասին որոշումը:

18. Սիրիացի փախստականն ընդդեմ Միկի ՄաուսիA Syrian refugee vs. Mickey Mouse
Սիրիացի փախստական երեխան ուղղել է իր խաղալիք ատրճանակը Միկի Մաուսի կոստյումով մարդու վրա: Բեյրութ:

19. Հունաստան
Greece
Հույն ոստիկանը կանգնած է կրակի պատի առջև՝ Աթենքում տեղի ունեցող բախումների ժամանակ: Ընդդիմության կազմակերպած բազմահազարանոց ցույցերն՝ ընդդեմ բյուջեի հերթական կրճատման մասին որոշման, բերեցին արյունոտ բախումների ոստիկանության հետ:

20. Սիսայդ հեյթս, Նյու ՋերսիSeaside Heights, New Jersey
The Casino Pier-ը Սենդի փոթորկի հարվածից հետո:

21. Նեպալցի երեխաներին դուրս են հանել իրենց տնիցA boy in Nepal being evicted from his home
Տղան լալիս է՝ փոքրիկ քրոջը գրկած՝ Նեպալի մայրաքաղաք Կատմանդույում տեղի ունեցած բախումներից հետո:

22. Մարդը և շունը
A man and his dogՏղամարդը գրկել է իր հիվանդ շանը՝ Սան Պաոլոյի կենդանիների հիվանդանոցում, որտեղ անվճար բուժում է հատկացվում անապահով ընտանիքների ընտանի կենդանիներին:

23. Հարավաֆրիկացի հանքափորների կանայքThe grieving women of South African mine workers
Կանայք բողոքի ակցիա են կազմակերպել դատարանի առջև ՀԱՀ-ում: Նրանք պահանջում են, որպեսզի ազատ արձակեն նրանց ամուսիններին, եղբայրներին և որդիներին, ովքեր մտնում էին այն 259 հանքափորների թվի մեջ, որոնց ձերբակալել էին հասարակական կարգը խախտելու համար:

24. Հույն ցուցարարը ոտքով խփում է ոստիկանինKicking riot police in Greece
Հույն ցուցարարի բախումը ոստիկանության հետ՝ Հունաստանում տեղի ունեցած հերթական բողոքի ցույցի ժամանակ:

25. Փախստականների ընտանիքին ստիպում են վերադառնալ ՄյանմարFamily being forced to go back to Myanmar
Մոհամեդ Ռաֆիկը, ով Մյանմարի մուսուլմաններից է, աղաչում է Բանգլադեշի սահմանապահներին, որպեսզի նրանթ հետ չուղարկեն իրեն և իր ընտանիքին դեպի Մյանմար:

26. Պտտահողմից հետոThe Harveyville, Kansas, tornado
Հարվիվիլ քաղաքը ավերիչ պտտահողմի այցելությունից հետո:

27. Ինքնահրկիզված տիբեթցինThe man who set himself on fire for Tibet
Տիբեթցի վտարանդին ինքնահրկիզվում է՝ ի նշան բողոքի ընդդեմ Չինաստանի առաջնորդ Հու Ձին Տաոյի այցի:

28. Եվս մեկ տորնադո
The West Liberty, Kentucky, tornado
Կնոջ ձեռքերում մի տիկնիկ է, որը նա գտել էր իր մոտ տնից, որը լրջորեն վնասվել էր տորնադոյից: Վեսթ Լիբերթի, Քենթակի:

29. Հայրը փրկում է դստեր կյանքըThe father saving his daughters life in Syria
Սիրիացի տղամարդը ձեռքերի վրա հիվանդանոց է տանում իր վիրավոր դստերը: Նկարն արվել է Հալեպում՝ կառավարական զորքերի ու ապստամբների արյունահեղ բախումների ժամանակ:

30. Կինը սգում է իր եղբոր և զարմիկի համարA woman grieving for her brother and cousin in Brooklyn, New York
Ջեննիֆեր Սարավիան չի կարողանում զսպել արցունքները՝ տեսնելով իր եղբոր ու զարմիկի հիշատակին բերված վառող մոմերը: Նրա հարազատները զոհվել էին փոխհրաձգության ժամանակ:

31. Մանհեթենը՝ առանց լույսերիManhattan without lights
Սենդի փոթորիկը ոչ միայն ավերածություններ պատճառեց, այլև մի քանի ժամով հոսանքազուրկ թողեց Մանհեթենի 200000 բնակչի:

32. Ջրհեղեղ ՀոլանդիայումThe Dutch floods in February
Հոլանդացի տղամարդը նայում է ջրի մեջ ընկղմված իր տան պատուհանից:

33. Ուսանողական ցույցեր ՉիլիումThe student riots in Chile
Ցուցարար ուսանողներն ու շները փորձում են պատսպարվել կառավարական ջրցան մեքենայի արձակած ջրի շիթերից:

34. Հրշեջները սփոփում են իրար՝ իմանալով իրենց ընկերների զոհվելու մասին
 Two firefighters consoling each other after finding out two of their comrades were killed
Երկու կենդանի մնացած հրշեջները գրկախառնվում են՝ Ֆիլադելֆիայում գտնվող պահեստներից մեկում բռնված հրդեհը մարելուց հետո: Հրդեհը խլեց նրանց երկու ընկերների կյանքը:

35. Սեպտեմբերի 11-ի 11-րդ տարելիցըThe 11th anniversary of the World Trade Center attacks
Վինչենց Սկիբետան արտասվում է` նայելով զոհված մոր նկարին՝ Սեպտեմբերի 11-ի 11-րդ տարելիցի հիշատակման արարողության ժամանակ:

36. Ֆելիքս բոմգարթների 24 մղոնանոց թռիչքըFelix Baumgartners 24-mile free-fall from space

37. Օբաման և նրա տիկինը նայում են 9/11-ի հուշահամալիրինThe president and First Lady looking down onto the 9/11 memorial
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա առաջին տիկին Միշել Օբաման պատուհանից նայում են Սեպտեմբերրի 11-ի հուշահամալիրին:

38. Enterprise տիեզերանավը փոխադրում են Նյու Յորքի վրայովThe Space Shuttle Enterprise flying above New York City

39. Նյու Ջերսիի նահանգապետն ու Օբաման Սենդի փոթորկից հետոThe governor of New Jersey and the president coming together after Hurricane Sandy
Նախագահ Օբաման գրկել է Սենդի փոթորկից տուժած կնոջը:

40. Այս երկու կանայք ամուսնացան ընտրությունների օրը
Two women from Maryland getting engaged on election night
Մերիլենդի բնակիչներ Կիշա Փիթերսոնն ու Ռովան Հան օրինականացրին իրենց հարաբերությունները Օբամայի տարած հաղթանակի տոնակատարությունների ժամանակ: Մերիլենդը այն 4 նահանգներից մեկն է, որտեղ միասեռականների ամուսնությունները օրինականացված են:

41. Փրկվածը
An Aurora survivor
Քրիսթին Բարտոնը համբուրում է իր որդուն՝ Ստեֆան Բարտոնին, ով վիրավորվել էր Ավրորայի ողբերգական զանգվածային գնդակահարման ժամանակ:

42. Ամուսնություն հեղեղի ժամանակThe wedding held during a monsoon in Manila
Ռամոնկիտո կոմպոն համբուրում է իր նորաթուխ կնոջը՝ Հերնելի Ռուազոլ Կամպոյին, Մանիլայի հեղեղված փողոցում: Նորապսակ զույգը հետ չէր կանգնել ամուսնանալու որոշումից՝ անտեսելով այն հսկայական ջրհեղեղը, որը ընկղմել էր Ֆիլիպինների մայրաքաղաքն ու հարակից 9 շրջանները ջրի տակ:

43. Մեծ քույրը
The sister outside the elementary school
Ջիլլիան Սոտոն հենց նոր իմացավ, որ իր փոքրիկ քույրիկը՝ Վիկտորա Սոտոն, սպանվել է Նյութաունում գտնվող Սենդի Հուկի տարրական դպրոցում տեղի ունեցած գնդակոծության ժամանակ:

44. Աշակերտների դուրս են բերում դպրոցիցThe students fleeing the elementary school
Քոնննեքթիկքութ նահանգի ոստիկանությունը օգնում է շարք կանգնած երեխաներին անցնել փողոցը: Նրանց հենց նոր դուրս են բերել Սենդի Հուկի տարրական դպրոցից, որտեղ մոլագարը հրազենով սպանել էր բազմաթիվ երեխաների ու դպրոցի աշխատակազմի աշխատակիցների:
45. Զինվորը և իր կինը: Նրանց սերը հաղթահարեց բոլոր դժվարությունները, որը նրանց համար ստեղծեց Իրաքի պատերազմը
The sailor and and his wife who overcame pretty high odds to be together
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել