Անկասկած, Մարտի 8-ը սիմվոլիզմ ենթադրող տոն է, ու միանգամայն նորմալ է, երբ այդ օրը կանանց ծաղիկներ են նվիրում։ Աննորմալ է, երբ այդ սիմվոլիզմն ու ծաղիկ նվիրելը վեր են ածում էժանագին քաղաքական փիառ ակցիաների, ինչպես դա արել է, օրինակ, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։
21-րդ դարում ենք ապրում վերջիվերջո, բայց Ծառուկյան դաշինքի կոմերիտական ադաթները չեն ուզում փոխվել։ Ես բնավ դեմ չեմ, որ Էնֆիաջյանը ծաղիկներ նվիրի։ Ես դեմ չեմ, որ որևէ ծառուկյանական ծաղիկ նվիրի։ Սակայն երբ դա արվում է տեսախցիկների ներքո, հետո ճպցվում է Ֆեյսբուքում, իսկ հետո մեկանաբանություններում քծնանքի մարաթոն է սկսվում, թե ի՜նչ վեհ ու հիանալի մարդ է ծաղիկ նվիրողը, դա նվաստացուցիչ է, օրինակ, այս նկարում ծաղիկ ստացող կնոջ համար, որովհետև ստացվում է, որ Վահե Էնֆիաջյանն ու իր նմաններն ինքնահաստատվում են այս կնոջ կերպարի շահագործման հաշվին։ Բացի դրանից՝ պարզապես տհաճ է հետևել մեկանաբնություններին, որոնցում քծնանքի ու շոպլիկության ռեկորդային դոզաները հակացուցված են հոգեկան ու ֆիզիկական առողջության համար։
Ամոթ է, պարոնա՛յք կուսակցականներ ու կուսակցականների տասովշիկներ, եթե ուզում էիք լավ բան անել, պետք է անեիք դա լուռ ու առանց այս ամենի փիառ ակցիաների։ Հուսով եմ՝ մյուս տարի նման գարշելի բաների ականատես չենք լինի գոնե Վահե Էնֆիաջյանի կատարմամբ։