Առաջին անգամ այս աղցանը փորձել եմ ռեստորանում, իսկ հիմա ցանկացած պահի պատրաստում եմ այն։ Համից մատներդ հետը կուտեք։
Հարկավոր է՝
- 1 հավի կրծքամիս,
- 0,5 կգ բրոկոլի,
- ավելի լավ է առանց աղի, բայց մի պտղունց կարող եք լցնել,
- 7 մարինացված վարունգ,
- մայոնեզ։
Ինչպե՞ս պատրաստել
Եփում ենք հավի միսը և կտրում խորանարդների։ Բրոկոլին լցնում ենք եռացրած ջրի մեջ, ապա՝ կտրում։ Վ Վարունգները նույնպես կտրում ենք խորանարդների։ Բոլորը խառնում ենք։ Ավելացնում ենք մայոնեզ։
Բարի ախորժակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել