Showbiz.am-ը գրում է.

Գարնանային տոների մեկնարկը տրված է, և ShowBiz.am-ն իր ընթերցողներին կփորձի փոխանցել եղանակին համահունչ տրամադրություն: Մարտի 8-յան շնորհավորանքների ու բարեմաղթանքների տարափ է այսօր բոլորի մոտ: Փորձելով պահպանել տոնական տրամադրությունը՝ ShowBiz.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում այն հայտնիներին, ովքեր իրենց շնորհավորանքն ու մաղթանքները փոխանցել են բոլոր կանանց ու աղջիկներին հենց մեր միջոցով:

Սարգիս Գրիգորյան

«Թող մեր կանայք միշտ պաշտպանված լինեն իրենց տղամարդկանց կողմից, երբեք չփորձեն հավասարվել ոչ մի տղամարդու, որովհետև այդպես նրանք կորցնում են իրենց հմայքն ու ներդաշնակությունը, իրենց անպաշտպան լինելու հրաշալի երևույթը: Թող հասկանան, որ հայ տղամարդիկ ամենալավն են, հասկանան ու գնահատեն, և այդժամ մենք իրենց համար ամեն ինչ կանենք, անգամ սարեր շուռ կտանք»:

Ալեքսանդր Բաբասյան

Ալեքսանդր Բաբասյանը մեծ ուրախությամբ և ոգևորությամբ պատասխանեց և շնորհավորեց.

«Իհարկե, անպայման, ուզում եմ շնորհավորել մեր բոլոր կանանց ու աղջիկներին: Մենք՝ որպես օրինապահ հայ տղամարդիկ, պետք է միշտ լինենք ուշադիր նրանց նկատմամբ: Թեև միշտ ուշադրություն ենք դարձնում նրանց, բայց առանձնահատուկ վերաբերմունք է պետք ցուցաբերել հենց մարտի 8-ին, առհասարակ, այս միամսյակին: Ուզում եմ, որ աղջիկները միշտ լինեն հանգիստ, սիրված, նրանց կյանքը միշտ լինի ներդաշնակ: Չփորձեն նմանվել տղամարդկանց, պահպանեն իրենց կանացիությունը, որ մենք էլ իրենց նայելիս միշտ հաճույք ստանանք» :

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել