ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարն արդեն մի քանի տարի է, ինչ հասարակության ուշադրության կենտրոնում է: Այս հաղորդաշարի ընթացքում ներկայացված պատմությունները երբևէ պատահում են յուրաքանչյուրի ընտանիքում, սա է պատճառներից մեկը, որի համար հաղորդաշարը մեծ լսարան ունի, իսկ մյուսը` դրա ստեղծագործական թիմի, մասնավորապես` Նարբե Պողոսյանի ու Աստղիկ Ալավերդյանի պրոֆեսիոնալ աշխատանքն է:

ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում Նարբեն պատմեց հաղորդաշարի ստեղծման, աշխատանքների կազմակերպման, և, որ ամենակարևորն է, իր ու Աստղիկի «գործնական» սիրո մասին: «Ընտանեկան պատմություններ հաղորդաշարը նախկինում հեռարձակվում էր «Կենտրոն» հեռուստաընկերությամբ, այն ժամանակին կոչվում էր «Տարբերակ»: Դա 2005 թվականին էր»: Նարբեն պատմեց, որ հաղորդաշարի առաջին թողարկումը «արկածներով» լի է եղել, այն հենց սկզբից բավական մեծ արձագանքներ է ստացել հասարակության կողմից:
«Հիշում եմ առաջին անգամ հաղորդումը սխալմամբ էր եթեր մտել, չպիտի այդ օրը հեռարձակվեր, և դրա հաջորդ առավոտյան հեռուստաընկերության աշխատողները բողոքում էին, որ գիշերը տասնմեկն անց կես, հաղորդման հեռարձակումից հետո հեռուստադիտողները սկսել են զանգել, կարծիք արտահայտել` տարբերակներից մեկին կամ մյուսին հավանություն տալով»:
ArmStar.am-ին հետաքրքրեց նաև, թե ի սկզբանե Աստղիկն ու Նարբեն գործընկերնե՞ր էին, թե՞ սիրեցյալներ: «Չորս տարի նույն ինստիտուտում սովորելով ես ոչ մի անգամ Աստղիկին չեմ տեսել: Նա դերասանական բաժնում էր` Մազմանյանի կուրսում: Երբ քասթինգ էի կազմակերպել «Տարբերակ»-ի համար, բոլոր դերասանուհիները գալիս էին, մասնակցում, բայց ոչ ոք ինձ դուր չէր գալիս: Հետո դերասանուհի Աննա Պանին, ով հիմա մեզ մոտ խաղում է, մեզ ծանոթացրեց: Երբ տեսա Աստղիկի խաղը, ինձ շատ դուր եկավ: Նա խաղում էր ճիշտ այնպես, ինչպես ես էի ուզում: Մենք սկսեցինք նկարահանումները: Մեր երրորդ հանդիպման ժամանակ նոր մեր մեջ ինչ-որ բան սկսվեց»,-մտաբերեց Նարբեն:
Շարունակությունը՝ այստեղ




