Wnews.am-ը գրում է.

Այսօր ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է։ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել է 1962թ․ մարտի վեցին Ստեփանակերտում։ Wnews.am-ը շնորհավորում է առաջին տիկնոջը և ներկայացնում 5 փաստ նրա մասին:

1. Ռիտա Սարգսյան (օրիորդական ազգանունը Դադայան) ծնվել է զինծառայողի  ընտանիքում: Ավարտել է  Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոցը,  ստացել է երաժշտական կրթություն եւ աշխատել մանկապարտեզում` որպես երաժշտության ուսուցչուհի: Հենց իր սաներից մեկի ծննդյան տոնին էլ ծանոթանում է ապագա ամուսնու՝ ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանի հետ: Նա հոգատար էր և սիրալի: Սերենադներ չի երգել, բայց ծաղիկներ, անշուշտ, նվիրել է: «Նա այն մարդն էր, ում ես սպասում էի: Հորս նա միանգամից դուր եկավ»,-պատմում է Ռիտա Սարգսյանը:

Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը եւ հինգ թոռնիկ` Մարիամը, Արան, Սերժը, Ռիտան և Տիգրանը:  2008 թվականից ՀՀ առաջին տիկինն է։

2. Ռիտա Սարգսյանը զբաղվում է բարեգործությամբ.

2010 թվականից «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2011 թվականին Ռիտա Սարգսյանը ստեղծել է «Արագիլ» հիմնադրամը, որի նպատակն է աջակցել սոցիալապես անապահով զույգերին՝ արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ: Ռիտա Սարգսյանի ջանքերով 2012 թվականի ապրիլի 2-ին ստեղծվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը:

3. Առաջին տիկնոջ հովանու ներքո մի շարք մրցույթներ ու փառատոններ են կազմակերպվում.

Առաջին տիկնոջ հովանու ներքո անցկացվում են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթները, «Վերադարձ» միջազգային մրցույթ-փառատոնը, «Վերածնունդ» դասական երաժշտության փառատոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան միջազգային փառատոնը, «Նոր անուններ» մանկական միջազգային մրցույթ-փառատոնը, «ԱրմՄոնո» թատերական միջազգային փառատոնը, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոնը և բազմաթիվ այլ միջոցառումներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել