«Պահպանեք ինձ թիկունքից, և ես աշխարհը կնվաճեմ ձեզ համար». ահա այս խոսքերով է դիմել Ալեքսանդր Մակեդոնացին իր զորավարներին, շատ պարզ գիտակցելով, որ ներքին թշնամին իրականում շատ ավելի սարսափելի է, քան՝ արտաքինը, որովհետև պետությունը սկսում է քայքայվել հենց ներսից: Իսկ որո՞նք են այն կարևոր բնութագրիչները , որոնց առկայության դեպքում ստեղծվում է մի միասնական պետություն: Պետություն, որն ի զորու կլինի պայքարել արտաքին թշնամու դեմ: Դրանք իմ կարծիքով հետևյալներն են՝ Հզորություն և ուժ, գիտություն, մշակույթ և հավատք: Երբ խարխլվում ու դեգրադացվում են նշված բնութագրիչները, խարխլվում են պետության հիմքերը, որը ի վերջո կարող է տանել ազգի կործանմանը: Այդ վտանգը հատկապես մեծանում է մեր դեպքում. շրջապատված լինելով թշնամիներով , մենք պետք է կարողանաք ճզմել և ոչնչացնել ներքին թշնամումուն, դարձի բերել մեր այն հայրենակիցներին, որոնք դարձել են օտար սրնգի տակ պարող խամաճիկներ: Այժմ մեր երկրում փորձում են քայքայել վերը թվարկված բոլոր բնութագրիչները՝ առանց բացառության..
Յուրաքանչյուր երկրի ՀԶՈՐՈՒԹՅԱՆ հիմքը բանակն է: Ցանկացած պետության համար բանակը հանդիսանում է պաշտպանիչ գլխավոր ուժը, նրա թշնամիների ահն ու սարսափը: Ուստի թշնամին ցանկանում է հակառակորդի բանակը տեսնել կազմալուծված ու բարոյալքված: Ձեզ եմ ներկայացնում վերջերս լույս տեսած տխրահռչակ գրքից մի հատված. «զարթնեցի ու տեսա, որ լացում եմ: Հարցրեցի՝ ինչու՞ եմ լացում, պատասխանեցի՝ որովհետև ծառայում եմ».. չեմ ուզում խոսել գրքի՝ գրականությանը վերաբեվող ասպեկտից, միայն վեռնագիրն արդեն բնութագրում է գրքի հայեցի լինելու աստիճանը.. ուզում եմ ավելի շատ կենտրորնանալ այս գրքի գաղափարախոսության վրա: Ինձ թվում է՝ պարզ է, թե ինչ գաղափարախոսությամբ է շարժվել հեղինակը, այն է՝ բանակի նկատմամբ ահ ու սարսափ ներշնչել հայ պատանիների սրտերում, հայ մայրերին թևաթափ անել, որ նրանք այլևս դժկամությամբ իրենց որդիներին բանակ ճանապարհեն: Մի՞թե բանակը բարոյազրկելը չի համարվում ազգային դավաճանություն: Ինձ համար հենց այդպես է, որ կա: Մի՞թե դուք չեք գիտակցում, որ մեզ պահողն այսօր բանակն է, ինչու՞ եք ուռճացնում ամեն բան, ինչու՞ եք փորձում գցել մեր բանակի համբավը միջազգային հանրության առջև: Դավաճանություն է սեփական բանակի նկատմամբ, անբարո եմ համարում:
ԳԻՏՈՒԹՅԱՆ հիմքը համարվում է կրթությունը, կրթության հիմքը՝ դպրոցը: Ուստի ներքին թշնամին ջանք ու եռանդ չի խնայում բարոյազրկել նաև մեր դպրոցները: Դա անում են բազմաթիվ ուղղություններով. մի «տղամարդ» թքում է ուսուցչուհու դեմքին, մի քանի լրագրող դա նկարում են և տարածում համացանցով մեկ, դրանով չեն բավարարվում, նույնը լուսաբանվում է հեռուստատեսությամբ .. Բայց հետո ոչ ոք չի լուսաբանում, թե ինչպե՞ս է այդ «տղամարդը» ներեղություն խնդրում ուսուցչուհուց, կամ խնդրում է արդյոք, թե՞ ոչ: Ինչու՞ մենք այդպես հանդուրժող եղանք նման մի երևույթի նկատմամբ: Կարծես թե ավելի աղմուկ բարձրացրեցինք, երբ խիղճ ու հոգի ունեցող մարմնավաճառի վրա պահպանակ թողեցին, քան՝ երբ թքեցին ուսուցչուհու դեմքին (բառիս բուն իմաստով) :
Մի սցենարիստ կոչվող կին (կի՜ն), ցինիզմի ամենամեծ չափաբաժինն հավաքած, օրը ցերեկով, «Ազատ գոտու» տաղավարում հայտարարում է, որ իր սերիալի հիմնական լսարանը հենց դպրոցականներն են: Ամենասահմռկեցուցիչն այն է, որ դա իմանալով հանդերձ՝ «հրեշտակների դպրոց» կոչվող սերիալի ամեն մի սերիա հագեցած է այլանդակությամբ. Երբ անչափահասի աչքի առաջ մերկապար է ներկայացվում և մարդ է սպանվում: Ներկայացնում եմ մի դրվագ այդ սերիալից: Իրադրությունն այսպիսին է. դպրոցի տնօրենը բռնացրել է դասարանում համբուրվող զույգի և հեռացրել դպրոցից: Եվ այս պարագայում տնօրենը ներկայացվում է որպես հրեշ, մի գիշատիչ, որը կարող է դառնալ մի մի մեծ սիրո կործանման, անչափահաս, բայց համբուրվելիս ոչ այնքան անչափահասի վարք դրսևորող աղջկա ինքնասպանության պատճառ.. հաջորդ դեպքում անչափահասը հանդիպում է ամուսնացած տղամարդու հետ, նրա հետ թրև է գալիս և սա էլ է շատ լավ ընդունվում. ախր աղջիկը սիրում էր: Ավելորդ է խոսելը սերիալում հանդես եկող աշակերտուհիների հագ ու կապից, կարծես ԲՈՒՀ-ի 4-րդ կուրսի ուսանողուհիներ լինեն: Այս սերիալն ամբողջությամբ խեղաթյուրում է պատկերացումները մեր դպրոցի մասին, տարածում է ապատեղեկատվություն: Բազում բողոքներ են հնչեցվել հենց մանկավարժների կողմից՝ այս աղբից ազատվելու պահանջով: Ապարդյուն.. Եվս մեկ անգամ դիմում եմ բոլոր մանկավարժների անունից. ՀԱՐԳԵԼԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿՈՉՎՈՂ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ և ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, ՄԱՔՐԵՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ԱԼԻՔԸ ՆՄԱՆ ԱՂԲԻՑ: Այլ բառով, քան աղբն է, այս սերիալը բնութագրել հնարավոր չէ: Եթե այդքան ուժ չունեք ամբողջությամբ աղբահանություն իրականացնելու, գոնե ազատեք մեզ օրը 3 թե 4 անգամ այդ ցինիզմի կրկնությունները դիտելուց, փոխարենը կրկնեք «Հայ Ասպետ», «Երգ-երգոց», «Օտար ամայի ճամփեքի վրա» , «Հայոց հարց» հաղորդաշարերը, որոնք ի զորու են սերունդ կրթել, այլ ոչ՝ դեգրադացնել:
Մեր ժամանակակից մշակույթի մասին պետք է խոսեմ խորին ցավով.. կարելի է ասել արհեստականորեն մեռցված է մեր բազմադարյա մշակույթը, փոխարենը որոշ օտարամոլներ երազում են որդեգրվել եվրոպական, և որ ամենասարսափելին է արաբական, թուրքական մշակույթին (եթե կարելի է օգտագործել թուրքական մշակույթ բառակապակցությունը): Երկար չեմ խոսի մշակույթի մասին, առանց այդ էլ ամեն ինչ ակներև է: Ավելի սարսափելի ու զզվելի են այն թրքաբարողները, որոնք կարող են ադրբեջանամետ, արաբամետ և ընդհանրապես օտարամետ «մշակույթ» թելադրող մեկին քննադատողին համարել նախանձ կամ չար մարդ: Դուք ուղղակի ստրուկ եք:
Թերևս վերը նշված բնութագրիչներից ամենախեղճ վիճակում ՀԱՎԱՏՔՆ է՝ եկեղեցին: Այսօր մեր եկեղեցուն որսի պատրաստվող ռնգեղջյուրների հոտի պես շրջապատել են բազմաթիվ աղանդներ և պատրաստվում են հոշոտել: Համաձայն եմ, գոյություն ունի խղճի և դավանանքի ազատություն. Ամենքն ինքն է ընտրում իր Աստծուն: Բայց այդ ազատությունը չպետք է վերածվի հանդգնության, այն աստիճանի հանդգնության, որ բոլորիս աչքի առաջ ծաղրվի ու վիրավորվի հոգևորականը: Էլ ինչ կեղտոտ (կներեք բառիս համար) քաղաքական գործչի ծաղրանկար ասես չտեսանք հոգևորականների հագուստով պատկերված: Համարում եմ սրբապղծություն նման կարգի «հումորը»: Ճիշտ է, ամենամեծ մեղավորը հենց եկեղեցին է իր այսօրվա խղճուկ վիճակի համար: Չկա եկեղեցի- հավատացյալ կապը: Ի դեպ, եթե խոսքը գնաց հավատացյալ բառից՝ մի բան է պետք նշել. Մարդիկ հաճախ շփոթում են հավատացյալ և աղանդավոր բառերը: Երբ գլխաշորով եկեղեցի եմ մտնում, 4 կողմից քչփչոցներ եմ լսում . «վա՜յ տեսեք, ջահել աղջիկ է, հավատացյալ է».. Մի՞թե սա տվյալ մարդու տգիտության մասին չի խոսում: Ախր նա էլ է հավատացյալ, որ եկեղեցի է եկել, ախր եթե ես աղանդավոր լինեի, ի՞նչ գործ ունեի եկեղեցում՝ պատարագ լսելիս: Եկեղեցուն եմ մեղադրում այն բանում, որ այսօր՝ Գեղարդի վանքում պատարագ լսելիս, կանանց մի գերակշռող մասի գլխին չկար գլխաշոր. Պահանջել է պետք:
Ուզում եմ դիմել հեթանոսներին, քանի որ բոլոր աղանդավորական խմբերից միայն նրանց եմ հարգում: Դեռ ավելին, մեր հայացքները շատ են իրար մոտ: Օրինակ ես էլ ձեզ պես, հարգելի հեթանոսներ, ավելի շուտ կսրբացնեմ Նժդեհին, քան՝ օտար Սարգսին: բայց ես ձեզ պես ամեն անգամ առիթ չեմ փնտրի ծաղրելու հոգևորականին, կաթողիկոսին, առավել ևս՝ քրիստոնեությունը: Գիտեմ, ասում եք մեր բոլոր անհաջողությունները սկսվեցին քրիստոնեություն ընդունելուց հետո: Եթե մենք մնայինք հեթանոսներ, չուրանայինք մեր պապերի կրոնը, հիմա ամեն ինչ այլ կերպ կլիներ: Ինչ եղել՝ եղել է.. ժամանակը հետ տալը, կամ պատմության մեջ եթեներով շարժվելը իրատեսական չէ: Ի վերջո ի՞նչ եք դուք պահանջում հարգելիներս: Նոր 301 թվակա՞ն: Ախր դա միայն էլ ավելի կպառակտի առանց այդ էլ արդեն իսկ շատ պառակտված հայ ժողովրդին: Կարծում եմ ոչ թե պետք է հավատափոխ լինել, այլ պետք է վերափոխել եկեղեցի-ժողովուրդ փոխհարաբերությունները. ԱՅՍՈՒՀԵՏ ՈՉ ԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ, ԱՅԼ ԵԿԵՂԵՑԻՆ՝ ԺՈՂՈՎՐԴԻՆ: Հարգելի քահանաներ, մեր Սուրբ Հայրեր, ձեզանից քանի՞սն են շրջել դպրոցներով կամ համալսարաններով մեկ ու խոսել աղանդների կործանարար ազդեցության մասին: Իսկ աղանդները չեն զլանում տնետուն ընկնել ու կործանել մեզ.. Մտածել է պետք: Խեղդվում ենք:
Հարգելի' ՀԱՅ ՄԱՐԴ, դիմում եմ քեզ, ուժեղ եղիր, երբեք չի կարող քեզ սոցիալական պայմանների վատ վիճակը թևաթափ անել, չի կարող ստիպել վաճառել հոգիդ, ինչպես դա արեցին և չթաքցրեցին մեր էստրադայի ներկայացուցիչներից շատերը, իսկ նրանցից Մհերը «անկեղծացավ»՝ ցինիկաբար նշելով, որ ինքը ընդունում է կյանքի խոսք կոչվող սատանայության օգնությունը, որովհետև Առաքելական եկեղեցին իրեն չի հովանավորում, որ ընդունի, կոպիտ ասած՝ փող չի տալիս իրեն: Գիտենք , թե ինչպես է կոչվում մարմինը վաճառողը: Իսկ ինչպե՞ս է կոչվում հոգին վաճառողը,, դժվարանում եմ գիտական տերմին տալ:
Հայ մարդ, դու հզոր ես քո գեներով, պատմությամբ և մշակույթով, եղիր միասնական և թույլ մի տուր քեզ հոշոտեն հենց քո երկրում, այլապես քո սերնդի հետագա վերարտադրությունը կդրվի վտանգի տակ.. Սթափ եղիր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=277517445664283&id=100002180908778
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել