Ամեն առավոտ աչքերս բացելով, ինքս ինձ համոզում եմ, որ օրս հագեցած կլինի: Սակայն օրվա ընթացքը ինձ կրկին ապացուցում է, որ սխալվել եմ: Էլի սխալվել...
Այսօր առավոտյան եղանակը հրաշալի էր: Քայլում էի մամայիս հետ: Լուռ էինք: Եվ հանկարծ.
Մամաս:-Ինչի մասին ես մտածում?
Ես:-Մտքումս երգում եմ…
Մամաս:-Ինչ երգ?
Ես:-Gym class heroes-Stereo hearts...
Մամաս:-Երգի բալես…
Մամ ջան, ինչքան եմ քեզ սիրում: Միշտ էլ այդպես միամիտ ես եղել, հավատացել ես ամեն մի ասածիս մինչդեռ…Մինչդեռ ես արդեն մոռացել եմ, թե երբ եմ վերջին անգամ երգել մտքումս: Վերջին մեկուկես տարիների ընթացքում իմ միտքը տարված է եղել միայն մեկ բանով. ավելի շուտ միայն մեկ անձնավորությամբ: Ամեն անգամ, մեր պատահական հանդիպումներից հետո առնվազն երկու օր անջատվում եմ ինձ շրջապատող աշխարհից, մարկանցից ու մտածում. մտածում, թե արդյոք այդ երկուսուկես վայրկյանների ընթացքում, որ մեր աչքերը հանդիպել են իրար, հիշել ես ինձ, մեզ…Այդ երկուսուկես վայրկյանները. քեզ համար գուցե ոչինչ, իսկ ինձ համար…Բառերս չեն հերիքի ասելու համար թե ինչ մտքեր, զգացմունքներ, հույսեր եմ ունեցել այդ երկուսուկես վայրկյանների ընթացքում:
Չի ստացվում…Ինձ մոտ, քեզ մոռանալ և քեզնով չապրել չի ստացվում: Քեզ չհիշել և քեզ չսպասել չի ստացվում…
Երևի 256 –րդ քայլն էինք կատարել մամայիս հետ: Էլի լուռ էինք: Մեկել.
Մամաս:-Ականջակալներդ ականջներիդ է?
Ես:-Չէ, ինչու?
Մամաս: Բա ինչու չես խոսում? Էլի մտքումդ երգում ես?
Ես:-Էէէէէէ մամ…
Նյութի աղբյուր՝ http://foreveryours-nene.blogspot.com/2012/04/blog-post_08.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել