Տինատին (Տինա) Գիվիի Կանդելակին ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 10-ին։ Նա ռուսական հեռուստահաղորդավարութհի, պրոդյուսր ևՌուսաստանի Դաշնության Հանրային Պալատի անդամ է։
1993 թվականին Տինան ընդունվեց Թբիլիսիի Պետական Համալսարանի բժշկական ֆակուլտետը, աբյց շուտով փոխադրվեց լրագրողության ֆակուլտետ։
Տինան իր կարիեռան սկսեց վրացական «Радио 105» ռոդիոկկայանում, այնուհետև, 1995 թվականին գնաց Մոսկվա, որտեղ աշխատեց տարբեր ռադիո ու հեռուստակայաններում. «М-Радио», «РДВ», «Серебряный дождь», «2×2», «Biz-TV», «Муз-ТВ», «Времечко» на ТВЦ, «ТВ-6»։
2002-2007 թթ. Տինան վարել է «Детали» հաղորդումը՝ СТС-ի եթերում։ 2003-ին նա դարձավ «Самый умный» հեռուստատեսային խաղի հաղորդավարուհին։
Տինան երեք անգամ արժանացել է ТЭФИ մրցականկին՝ 2 անգամը «Самый умный» հաղորդման, իսկ 1 անգամը՝ «Детали» հաղորդման համար։
2010 թվականի աշնանից Անդրեյ Կոլեսնիկովի հետ վարում է «Нереальная политика» պրոեկտը НТВ-ի եթերում, որը սկզբում հեռարձակվում էր, որպես համացանցային պրոեկտ, բայց արդյունքում հայտնվեց հեռուստաեթերում։
2008 թվականից Տինա Կանդելակին և նրա գործընկեր Վասիլիյ Բոյկոն դարձան «Апостол Медиа» ընկերության համասեփականատերեր։ 2009 թվականի հոկտեմբերից Տինան հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության Հանրային Պալատի անդամ, 2010-ի սեպտեմբերից նա «Вести ФМ»-ի եթերում սկսեց վարել «Альтернатина» հաղորդումը։
Ներկայումս Տինան ամուսնալուծված է և միայնակ դաստիարակում է իր երկու երեխաներին՝ Մելանիային և Լեոնտիին։