Armtimes.com-ը գրում է.

«Մի քանի ժամից Շիրակի մարզպետարանի դիմաց գյումրեցի ստոմատոլոգները բողողքի ակցիա կանցկացնեն: Բոլորն են ոտքի կանգնել մոտ 70 մասնագետ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց ստոմատոլոգ Էմիլ Կիրակոսյանը:

Ըստ նրա, բողոքի պատճառը էլեկտրոնային առողջապահական համակարգին անցնելն է: Նրանք Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին բողոքի նամակ կհանձնեն եւ կխնդրեն այն փոխանցել ՀՀ կառավարությանը: Էմիլ Կիրակոսյանի պնդմամբ, այս համակարգը լուրջ վտանգներ է պարունակում, առաջնայինն ու գլխավորը ստոմատոլոգներն այս պահին համարում են մարդու անձնական տվյալների գաղտնիության հրապարակային դառնալու վտանգը: Ցանկացած բժիշկ իր ID քարտով կարող է մտնել համակարգ եւ եւ բժիշկների, եւ հաճախորդների մասին իմանալ ամեն ինչ, ինչը ցանկալի չէ ո՛չ հիվանդի, ո՛չ մասնագետի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել