Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ մարտի 3-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացին ժամը 23:30-ի սահմաններում դանակով զինված ներս է մտել Շահումյան գյուղի Մայիսյան փողոցի տներից մեկը և դանակի մի քանի հարված է հասցրել նույն տան բնակիչ, 60-ամյա Հրաչիկ Խաչատրյանի թիկունքի հատվածին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խուբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ ավագ քննիչ Վարդան Այվազյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Խաչատրյանին, ով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, դանակի մի քանի հարվածներ է հասցրել Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Կարեն Մելքոնյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել