Եթե դուք խնդիրներ ունեք գիշերները քնելու հետ կապված, ուրեմն դուք հաստատ արդեն փորձել եք հարյուրավոտ մեթոդներ, այդ թվում նաև թեյեր, հետևել եք բժշկի խորհուրդներին, որպեսզի թուլանաք և քնեք։
Մեծահասականերին անհրաժեշտ է միջինում 6-8 ժամ քնել ամեն գիշեր, որպեսզի բոլոր օրգանների աշխատանքը լավ սկսի և իրենց լավ զգան։
Այսպիսով, եթե դուք ունեք այդ խնդիրը, ուրեմն փորձեք այս հնարքը։
Համաձայն WebMD-ի, քնի պակասը բացասաբար է ազդում ձեզ քաշի, մկանների, սեռական կյանքի, հիշողության, մաշկի և վարորդական հմտությունների վրա։ Այո դուք ճիշտ հասկացաք, հարկավոր է անպայման լուծել այս խնդիրը։
Եթե դուք վերջապես պատրաստ եք հանգիստ քնել, փորձեք շնչառական տեխնիկա՝ «4-7-8», որը օգնում է ձեզ քնել 60 վայրկյանի ընթացքում։
Այն մտածել է բժիշկ Էնդրյու Վեյլը։ Այս շնչառական վարժությունը օնգում է պայքարել սթրեսի դեմ։
Վեյլը անվանում է այն « նյարդային համակարգի բնական տրանկվիլիզատոր», որը օգնում է արագ նվազեցնել լարվածությունը և թույլ է տալիս թուլանալ։
Տեխնիկայի իմաստը հետևյլան է՝ շնչել քթով 4 վայրկյանի ընթացքում, պահել շունչը 7 վայրկյան, իսկ հետո արտաշնչել բերանով՝ 8 վայրկյան։
Այսպիսի հնարքը հանգստացնում է սրտի ռիթմը և թուլացնում է։ Բժիշկ Վեյլը ասում է, որ հարկավոր է 3 անգամ կրկնել «4-7-8» սխեման և դուք հենց նույն պահին կքնեք։