Ավելորդ քաշը լուրջ խնդիր է, որը կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների զարգացման պատճառ, ուստի զարմանալի չէ, որ տարատեսակ դիետաները դարձել են մարդկանց կենսակերպի անբաժանելի մասը:

Ճարպակալումը կարող է դառնալ առողջական այնպիսի խնդիրների առաջացման պատճառ, ինչպիսին են շաքարային դիաբետը, լեղապարկի հիվանդությունները, սրտի հիվանդությունները, զարկերակային գերճնշումը, քնի օբստրուկտիվ ապնոէն և անգամ քաղցկեղը: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են հնարավորինս շուտ ազատվել ավելորդ քաշից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի արդյունավետ դիետա, որը կօգնի հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այս սննդակարգում սպիտակուցների հիմնական աղբյուրը հավկիթն է, սակայն խորհուրդ է տրվում օգտագործել միայն օրգանական հավկիթ: Միևնույն ժամանակ՝ այս սննդակարգը ներառում է նաև մրգեր, որոնք ընտրելիս հարկավոր է անպայման ուշադրություն դարձնել դրանց թարմությանը:

Դիետան նախատեսված է 5 օրվա համար, իսկ այս ընթացքում օրական կես ժամ վարժություններին տրամադրելը կօգնի ազատվել մինչև 6 կգ ավելորդ քաշից:

Հարկ է հիշել, որ այս դիետայի ընթացքում կարելի է օգտագործել ցանկացած միրգ բացի խաղողից ու բանանից: Հատկապես օգտակար կլինեն մոշն ու հապալասը, որոնք կհագեցնեն օրգանիզմն անհրաժեշտ հակաօքսիդանտներով:

1-ին օրը.

· Նախաճաշին՝ որևէ միրգ:

· Ճաշին՝ 1 հատ նարինջ, մի բաժակ յոգուրտ, 1 հատ հավկիթ:

· Ընթրիքին՝ 2 հատ խաշած հավկիթ, 2 կտոր տոստի հաց, ½ վարունգ կամ աղցան, 2 հատ լոլիկ:

2-րդ օրը.

· Նախաճաշին՝ որևէ միրգ:

· Ճաշին՝ 1 հատ նարինջ, մի բաժակ յոգուրտ, 1 հատ խաշած հավկիթ:

· Ընթրիքին՝ մի կտոր տոստի հաց, 125 գրամ խաշած կարմիր միս, մի բաժակ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի), 1 հատ նարինջ:

3-րդ օրը՝

· Նախաճաշին՝ որևէ միրգ:

· Ճաշին՝ 1 հատ վարունգ, 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու:

· Ընթրիքին՝ 125 գրամ խաշած կարմիր միս, 1 հատ նարինջ, մի կտոր տոստի հաց, մի բաժակ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի):

4-րդ օրը.

· Նախաճաշին՝ որևէ միրգ:

· Ճաշին՝ մի կտոր տոստի հաց, 1 հատ նարինջ, 125 գրամ կաթնաշոռ:

· Ընթրիքին՝ 125 գրամ խաշած կարմիր միս, 1 հատ նարինջ, մի կտոր տոստի հաց, մի բաժակ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի):

5-րդ օրը.

· Նախաճաշին՝ որևէ միրգ:

· Ճաշին՝ մի կտոր տոստի հաց, 200 գրամ միս կամ ձուկ, 1 հատ լոլիկ:

· Ընթրիքին՝ 225 գրամ եփած գազար, կարտոֆիլ կամ ոլոռ:

Սննդաբանները խորհուրդ են տալիս 5 օր սնվել այս սննդակարգի համաձայն, այնուհետև անել 2 օր տևողությամբ դադար և կրկին հետևել այս դիետային: Հարկ է հիշել, որ դիետայի ընթացքում հարկավոր է բացառել ալկոհոլային ըմպելիքները, իսկ բանջարեղենը պատրաստել առանց աղի:

Սակայն առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է նախապես խորհրդակցել բժշկի հետ էլ ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար:

Աղբյուր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել