Բոլորին հայտնի է Միշել դե Նոտ-Դամը՝ նույն ինքը, ում կանխատեսումներն իրականանում են ապշեցնող ճշգրտությամբ:

Նոստրադամուսի կախարդական շրջանը նրա անսխալ գուշակությունների հերթական հավաստումն է։  Այնուամենայնիվ, կանխատեսման այս մեթոդը շատ տարածված է աշխարհում, քանի որ այն հեշտ է օգտագործել և չի պահանջում հատուկ պատրաստություններ:

Գուշակության համար ձեզ անհրաժեշտ կլինի թուղթ, որի վրա հարկավոր է նշել փոքրիկ տարածքներ և գրել մինչև 21 թիվը, ինչպես նկարում: Այնուհետև վերցրեք որևէ փոքր մատանենման շրջանակ կամ քար (թանկարժեք կամ կիսաթանկարժեք) և նետելով թղթի վրա՝ դրա միջոցով պարզեք պատասխանը: Որ թվի վրա հայտնվի քարը, դա էլ կբացահայտի ձեր հարցի պատասխանը:
Եթե դժվարանում եք թղթի վրա պատկերել այս շրջանակը, ապա կարող եք հարցը տալուց հետո աչքերը փակել և մատը դնել էկրանին ցուցադրվող շրջանակի վրա, ապա տեսնել թիվն ու կարդալ ձեր հարցի պատասխանը:
Օրինակ՝ դուք, ենթադրենք, հարցնում եք՝ կամուսնանա՞մ մոտակա երեք տարիների ընթացքում։
Այնուհետև նետում եք քարը և կարդում պատասխանը:

Պատասխաններ

1. Այո. մի հրաժարվեք ձեր նպատակներից: Ձեր ներքին տոկունության շնորհիվ դուք կհասնեք հաջողության:
Ձեր դրած նպատակի առջև խոչընդոտներ կհայտնվեն, որոնք հաղթահարելու համար շատ ժամանակ կանցկացնեք:

2. Այո. նպատակի իրականացման ճանապարհին կհայտնվեն խոչընդոտներ և բավական ժամանակ կվատնեք դրանք հաղթահարելու համար:

3.  Այո. արդյունքը կլինի շշմեցնող, սակայն չարժե վատնել էներգիա անպիտան հարցերի համար:

4. Հնարավոր է. դադարեք սավառնել երկնքում, սթափ գնահատեք իրավիճակը և ազատվեք անցյալից:
5. Անպայման. Նոստրադամուսի շրջանակն ասում է, որ կարիք չկա այդքան տուրք տալու շրջապատի կարծիքին. հարկավոր է շարժվել սեփական խելքով:
6. Պատրաստվեք խնդիրների. մի կերակրեք ձեզ անհեթեթ հույսերով, դիմեք մտերիմ մարդկանց օգնությանը:
7. Հայտնի չէ. թողեք առայժմ ամեն ինչ այնպես, ինչպես կա. չարժե անհանգստանալ գոյություն չունեցող խնդիրների համար:
8. Զգոն եղեք։ Մի վստահեք ոչ այնքան շատ ծանոթ մարդկանց, որովհետև մոտակա ժամանակներս խաբվելու լուրջ վտանգ կա:

9. Անպայման։ Խորհուրդ է տրվում դիմել մտերիմ մարդու օգնությանը:
10. Այո։ Ցուցաբերեք ինքնավստահություն, ինտուիցիան ձեզ չի դավաճանի:
11. Դեռևս մի փոքր վաղ է գործելու համար։ Գնացեք զիջումների և մի փոքր սպասեք։ Այն կարող է հանգեցնել հաջողության:
12. Ավելի շուտ այո, քան ոչ: Մի՛ փորձեք նվաճել անպիտան մարդկանց, և այդպես իրադարձությունները կզարգանան ավելի արագ:
13. Ամեն ինչ անսպասելիորեն տեղի կունենա: Նոստրադամուսի շրջանն ասում է, որ ժամանակն է ազատվելու անինքնավստահությունից:
14.Կարելի է հաջողության հետ հույսեր կապել: Կարևոր է չհապաղել և նախաձեռնորեն մոտենալ բոլոր հարցերի լուծմանը:
15. Այո։ Շուտով սպասվում է ճակատագրի լուրջ շրջադարձ, որը հաջողության կբերի: Մի դիմեք հապճեպ քայլերի:
16. Բոլոր ծրագրերը կիրականան: Իհարկե կիրականան ոչ այնպես, ինչպես դուք էիք սպասում, այդ պատճառով պատրաստ եղեք անակնկալների:
17. Պարզ չէ։ Տվյալ պահին դուք չեք որոշել իրականում ինչ եք ցանկանում ու դեռ պահանջում եք մյուսներից: Սպասեք, և ամեն ինչ կընկնի իր տեղը:
18. Պատրաստվեք դժվարությունների։ Ծագող խնդիրները լավ խթան կհանդիսանան ապագայի համար:
19. Հավաքեք ձեզ։ Սեփական անինքնավստահության պատճառով կարող եք լուրջ խնդիրներ առաջացնել:
20. Այո։ Հաջողությունը ձեր կողմն է: Կարիք չկա անհանգստանալու, պարզապես վայելեք կյանքը:
21. Ցանկության իրականացմանը մնացել է քիչ ժամանակ: Համարձակ եղեք: Կիսվեք այս զարմանահրաշ գուշակությամբ ձեր ընկերների հետ, միգուցե նրանց նույնպես հետաքրքիր է բացահայտել ապագայի գաղտնիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել