Հնդկաստանում անցկացված սաֆարիի ժամանակ նկարահանել են վագրի և արջ-համրուկի մենամարտը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Տեսանյութը նկարահանվել է Մահարաշտա նահանգում չորեքշաբթի: Լրագրող Աքշայ Կումարի խոսքով՝ «պայքարը» սկսել է Մատկասուր անունով 7 տարեկան վագրը՝ հարձակվելով էգ հակառակորդի վրա, որը ձագի հետ մոտեցել էր ջրային տարածքին:

Կումարի խոսքով՝ վագրի հարձակումներն ու մարտը 5 րոպե է տևել: Ձագին պաշտպանելու համար արջն անընդհատ նետվել է վագրի վրա: Այնուամենայնիվ, արջին հաջողվել է դուրս պրծնել իրենից շատ ավելի հզոր վագրի ճանկից:

Երկու կենդանին էլ վնասվածք են ստացել, սակայն ողջ են մնացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել