«Որքան ՀՀ առողջապահության նախարարությու­նը փորձում է դեղերի շուկայում նորամուծություններ կատարել, դրան զուգահեռ ոլորտում նոր արա­տավոր երևույթներ են ի հայտ գալիս: «ՉԻ» տե­ղեկություններով՝ Վար­դենիսի զինվորական հոսպիտալում հրա­հանգված է բոլոր հիվանդներին կոնկրետ դեղատնից դեղեր գնելու ցուցում տալ: Ու քանի որ այդ քաղաքում քաղաքացիական հիվանդանոց չկա,այդ պատճա­ռով և՛ քաղաքացիները, և՛ զինվորականներն օգտվում են զինվորական հոսպիտալից: Տեղեկություններ կան, որ հոսպիտալի պետի տեղակալ Տիգրան Պողոսյանը՝ «Վառեկ» մականունով, տեղացիներից մեկի հետ փայաբաժնով դեղատուն է բացել:
 
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ զինհոսպիտալի բոլոր բժիշկներին բաժանվել են մասնավոր այդ դեղատան ձևաթղթերը, և մինչև օրս Վարդե­նիսի հոսպիտալի հիվանդներն այցելում են կոնկ­րետ «Մեդ ֆարմ» դեղատուն և այնտեղից պարտադրված գնումներ են կատարում:
Ու դժվար թե դեղերի վաճառքի նոր կարգը որևէ բան փոխի այդ իրավիճակում, քանի որ Վարդենիսում առկա մյուս 5 դեղատները զրկված են քաղաքի միակ բուժհաստատությունում բուժվողների գնումներից»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել