
ԼԼՂ 2-րդ անգամ էի գնում, այն էլ Կովսական քաղաք ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին նվիրված բարեգործական համերգին մասնակցելու (միջոցառումը տեղի է ունեցել սույն թվականի ապրիլի 27-ին հերոսի ընտանիքի և նրանց ընկերների աջակցությամբ):
Միջոցառումը հիանալի անցավ, իսկ տպավորությունները հավերժ տպվեցին հիշողությանս մեջ...
Միջոցառումից անցել է 4 օր, բայց դեռ մտքերը չեն լքում ինձ...
Բերրի հողերն ու ամայի տարածքն այդպես պարապ թողնելը մեր կողմից կատարյալ անխելքություն է... (Չմտածեք, թե ընդհանրապես բնակչություն չկա, կա ու այն էլ հիմնականում երիտասարդ ընտանիքներ, որն ինձ ավելի ուրախացրեց...):
Կցանկանայի, որ մեր ֆերմերները խելք հավաքեին, ներդրումներ անեին ու օգտագործելով ուսանողների եռանդը` ոտքի կանգնեցնեին մասամբ քնած հողերը, որոնք անխնա մի կողմ են նետված...
(Ըստ իս` ուսանողները ուրախ կլինեն իրենց պրակտիկան անցկացնել նման վայրում, ինչ խոսք, նորություն չեմ ասի, որ ագրարային մենեջմենթի ուսանողները կարոտ են նորմալ վայրում պրակտիկա անցկացնելուն և իրենց գործնական գիտելիքների ձեռք բերման համար հասնում են Գերմանիա...)
Հարգելի գործարարներ, ժամանակն է արթնանալու և մեր հերոսների շնորհիվ ազատագրված հողերը շենացնելու: Եթե յուրաքանչյուրդ չհետապնդեք գերշահույթ և բավարարվեք շահույթով, ապա մնացած գումարը կարող եք տրամադրել այդ հողերում ագարակներ ստեղծելուն և ամեն ամիս ուսանողների վերցնել ձեզ մոտ՝ հոգալով իրենց ծախսերը, աշխատուժ... (էլ չեմ ասում, որ գործազրկության մակարդակն էլ որոշ չափով կնվազի, գործազուրկ ուսանողություն էլ չենք ունենա)...
Դեպի Կովսական տանող հողերը հիշեցրին ինձ Բավարայի հողերը, եթե այդ մեր ճանապահն էլ լինի ասֆալտապատ, ինչ Գերմանիայում է, ապա Գերմանիայից չենք տարբերվի... ու հեռուն ձգտողների թիվն էլ, ի ուրախություն ինձ, կնվազի:
Խելքին մոտիկ բան եմ ասում .... ու կլինի այն օրը, որ Կովսականը կտեսնեմ ամբողջությամբ շարժի մեջ, ու Մայիսի 1-ը մեծ շուքով կնշվի, իսկականից աշխատավորի օր կլինի...
Դպրոցի ու երեխաների հետի զրույցս կպատմեմ վաղը ;)
Շնորհակալություն եմ հայտնում միջոցառման կազմակերպիչներին և ինձ ու ընկերներիս հրավիրողին` Ռափյան Վահագին...



