Showbiz.am-ը գրում է.
«Վերջակետից հետո». այսպես է կոչվում հաղորդավարուհի Նանե Արզումանյանի նոր հաղորդումը: Ինչպես վերջինս է խոստավանում, սերը դեպի հեռուստատեսություն դեռ մանկուց է ունեցել: ShowBiz.am-ը հաղորդավարուհու հետ անկեղծ զրույց է ունեցել, որի ընթացքում զրուցել ենք մանկության, նրա անցած ճանապարհի, մասնագիտության ընտրության և նոր նախագծերի մասին:
Նանեն ծնվել է Գորիսում, որի մասին միշտ հիացմունքով է խոսում. «Հրաշալի մանկություն եմ ունեցել և անչափ կարոտում եմ այդ օրերը: Շատ աշխույժ երեխա եմ եղել, մասնակցում էի բակային միջոցառումների, դպրոցական հանդեսների, ասմունքի երեկոների, իսկ տեսախցիկ տեսնելիս ինձ ամենաերջանիկ մարդն էի զգում»:
Ապագա մասնագիտության ընտրության հարցում տատանվել է՝ բժշկուհի, թե հաղորդարուհի. «Քեռիս բժիշկ է և ինձ միշտ պատկերացրել է այդ մասնագիտության մեջ, բայց ես ընտրեցի լրագրողի ուղին: Լրագրությունը ինձ համար մասնագիտություն չէ, քանի որ ես փոքրուց եղել եմ բեմում. հաղորդավարությունն իմ ապրելակերպն է»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ