Ասել էի ծյոծյաների մասին եմ գրելու, բայց իրանք սպասելու սովոր տպեր են , թող սպասեն, էսօր ներվերս քանդվեց Ֆեյսբուք մտա:
Հարց . ԻՆչ է ֆեյսբուքը
Սոցիալական ցանց
Հուշատետր
Կյանքը պատմելու տեղ
Ժողովուրդ դա սոցիալական ցանց է, որտեղ մարդիկ շփվում են նախ, կիսվում ինչ-որ բաներով 2, քննարկում ինչ-որ բաներ 3:
1.Պետք չի պատմել ինչ ճաշ եք կերել, քանի անգամ, ում հետ ու որտեղ: Ի˚նչ ապուշ բնավորությունա չեք ին լինելը, հատկապես եթե թանգարան չեք գնացել, այլ հաց ուտելու: Նենց տպավորությունա , որ հայերը որկրամոլ են: Իմ չեք ին լինող ընկերների կեսից շատը չեք ինա լինում պիցցայանոցներում:
2 Եթե դեպրեսիայի մեջ եք 10 անգամ աքքաունթը դեաքթիվեյթ անելու ու հետ գալու փոխարեն, մի անգամ մարդավարի ջնջեք ձեր հաշիվը, այցելեք հոգեբանի, կոմպի մեջից ջնջեք տարատեսակ դեպրեսիվ երգերը, կարգի բերեք ձեր կյանքը ու հետ եկեք: Պետք չի առավոտից իրիկուն շեյր անել էն իմ սիրած հնարավոր ու անհնար էմո երգիչների էմո երգերը ու օրը 10 անգամ տարատեսակ “սև, մութ ամպեր են կուտակվել” նկարներ ճարել ինտերնետից ու դնել Ֆեյսբուքում:
3. էլի հետ էկա էն ծամծմողներին: Որ բան եք ուզում մեկին ասեք, ստատուս մի գրեք: Ֆեյսբուքն անձնական նամակ ուղարկելու զարրմանահրաշ հնարավորություն ունի:
Նկարների ու մնացածի մասին գրելու հավես չունեմ, ստեղ իմ հիասթափությունը չափ ու սահման չունի: Հետո գիտեք ի˚նչ կա, եթե գիժ չեք, իբր էպոտաժային երևալու համար պետք չի ձեզ գժի տեղ դնել, իսկ եթե մի քիչ, ամեն դեպքում ձեր գլխում քամիա խաղում ու յանի խելառ եք, էն ձեր սիրած բառի լավ իմաստով, փորձեք վերահսկել ձեզ, բոլոր մարդիկ դա կարող են, իսկ եթե էլի չի ստացվում, արդեն ասացի , ջնջվեք ֆեյսբուքից ու գնացեք հոգեբանի մոտ:
Հ.ես մի քիչ ներվային եմ, բայց հարցումները ցույց տվեցին, որ իմ ՖԲ պատին դա չի արտացոլվել: Եթե խորհուրդ պետք լինի գրեք բլոգում , կասեմ` ոնցա լինում, որ տենցա լինում:



