Իմ տունը դրսից ոչինչ չարեցի, ներսը բետոնի վրա պարզապես խալի քցեցի, ներսի պատերը պարզապես ներկեցի, տուալետում կաֆել չխփեցի, քանի որ վարկ չվերցրի: Շատերը եղան, որ խիստ քննադատեցին արարքս, մանավանդ որ տեսնում էին՝ գաջը մայակ չէի արել: Դա շինարարության մեջ համարյա հայհոյանք ա:
Անցան տարիներ։ Իհարկե, ես իմ տունը գեղեցիկ վերանորոգեցի, վերջացրի, բայց ցավով եմ նայում ընկերոջս տանը, որի վրա գրված է՝ «վաճառվում է» և բանկի հեռախոսահամարը, իսկ ինքը լքեց հայրենքը:
Շա՜տ եմ ցավում, բայց նաև հասկանում եմ, որ ճիշտ վարվեցի ու հորդորում եմ բոլորին՝ երբեք պարտքով և վարկով տուն, կահույք, թանկ ավտոմեքենա մի գնեք, դա ձեզ գումար չի բերելու և նորմալ չեք էլ վայելելու, որովհետև ամեն ամիս վարկի փակելու օրը նեղվելու եք ու ջղայնանալու եք...
Հա, մեկ էլ ասեմ, որ էն ասացվածքը, թե մարդը կյանքում մի անգամ ա տուն սարքում, շա՜տ հին ա ու ոչ արդիական, ես արդեն 2 հատ սարքել եմ ու հլը գոնե մի հատ էլ պիտի սարքեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1815420882093127&id=100008756970592
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել