
Tert.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ ազատվել են աշխատանքից: Tert.am-ի տեղեկություններով՝ մոտ երկու տասնյակ ծառայողներ են ազատվել իրենց զբաղեցրած պաշտոններից, այդ թվում ոմանք ուղարկվել են թոշակի:
Ազատումները տեղի են ունեցել ոստիկանության միջին օղակներում՝ հանրապետության ողջ մասշտաբով՝ Երևանում և ՀՀ մարզերում:
Ոստիկանության մոտ երկու տասնյակ ծառայողներին ազատելու, ոմանց նաև թոշակի ուղարկելու մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2018/02/27/police/2625542
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել