Փետրվարի 26-ին, ժամը 14:54-ին Կապան-Ծավ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին հայտնաբերված ОЗМ-72 տեսակի ականը տեղափոխելու համար դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և առաջին բանակային կորպուսի ինժեներական ծառայության օպերատիվ խմբերը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և տեղեկացնում, որ սակրավորները ականը տեղափոխել են Կապան քաղաքի զորավարժարան:
ԱԻՆ-ից հիշեցնում են, որ փետրվարի 25-ին, ժամը 20:26-ին ահազանգ էին ստացել, որ Սյունիքի մարզի Սրաշեն-Ծավ գյուղերի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ական է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էր մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել էր, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 28 կմ-ին` ճամփեզրի մոտակայքում, հայտնաբերվել է անհայտ տիպի ական. նախնական տվյալներով` ОЗМ-72 հակահետևակային, դուրս թռչող (лягушка) տիպի: