Ամերիկացի մասնագետները եկել են եզրակացության, որ կարմիր մսի սիրահարները հակված են ընկճախտի ռիսկի ավելին, քան նրանք, որոնց սննդակարգը հիմնված է մրգերի ու բանջարեղենի վրա։
Ռաշ համալսարանի բժշկական կենտրոնի և ԱՄՆ Նյարդաբանության ակադեմիայի հետազոտողների կարծիքով՝ բանջարեղենի և մրգերի կանոնավոր օգտագործումը հանդիսանում է ընկճախտի դեմ պայքարի ամենապարզ միջոց, հայտում է The Telegraph-ը։
Մասնագետները 6 տարի վերլուծել են 80-ից բարձր տարիքի ավել քան 1000 անձանց սննդակարգը՝ կանոնակարգելով այն։
Գիտնականները եկել են եզրակացության, որ կարմիր մսից, հագեցած ճարպերից, շաքարավազից խուսափող մարդիկ 11 տոկոսով ավելի քիչ են տառապել դեպրեսիվ խանգարումնրից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



