- Հաջողության օրենքները.....Դատարկության օրենքը
Եթե ձեզ նոր կոշիկներ են հարկավոր, ապա դեն շպրտեք հները: Եթե ձեզ հարկավոր է նոր հագուստ, ապա մաքրեք ձեր պահարանը: Դուք պետք է ձեր իսկ կամքով հրաժարվեք հին ստերեոտիպերից:
- Շրջապտույտի օրենքը
Պատրաստ եղեք բաց թողնել ինչ-որ բան, որին տիրապետում եք, որպեսզի կարողանանք ստանալ ինչ-որ բան, որը ցանկանում եք:
- Երևակայության օրենքը
Սկզբից դուք պետք է կարողանաք տեսնել ծաղկունքը ձեր երևակայության մեջ: Նկարագրեք ձեր իդեալական օրը և ցույց մի տվեք այն ոչ մեկին, բացի նրանցից, ում վստահում եք: Պահպանեք այդ նկարագրությունը հասանելի ինչ-որ տեղ՝ ձեռքի տակ և ազատ ժամանակ վերընթերցեք այն:
- Ստեղծագործական օրենքը
Մարդը կարող է հասնել հաջողության շնորհիվ իր մտքերի էներգիայի, ինտուիցիայի և երևակայության:
- Հատուցման և ստանալու օրենքը
Եթե դուք ինչ-որ բան եք տալիս, այն վերադառնում է տասնապատկված: Եթե դուք «բարիք» եք ստանում, շատ կարևոր է դրանով կիսվել շրջապատի հետ: Եթե դուք ունեք շնորհ և չեք օգտագործում այն, դուք վիրավորում եք ձեր աստվածային էությունը: Ձեր ունակություններին պատշաճ հարգանք ցուցաբերելու համար դուք պետք է ուրախանաք նվերներից և կիսվեք այդ ուրախությամբ: Եթե դուք դա անում եք, ապա ավելի շատ «բարիք» եք գրավում դեպի ձեր կյանք:
- Տասանորդի օրենքը
Տիեզերքը միշտ կվերցնի իր տասանորդը: Դա ուղղակի աջակցության աղբյուրին շնորհակալության օրենքն է՝ 10% այն ամենից, ինչ ունեք: Դուք երբեք չեք իմանա, թե ինչպես ձեր տասանորդը կվերադառնա ձեզ: Փողը սովորական երևույթ է: Բայց նա կարող է գալ նաև ինչ-որ մեկի հետ հաշտվելու, նոր ընկերական հարաբերության կամ առողջանալու արդյունքում և այլն:
- Ներման օրենքը
Եթե դուք չեք կարողանում ներել մարդկանց, դուք չեք կարողանա ընդունել ձեր հարստությունը: Եթե ձեր հոգին լի է ատելությամբ, այնտեղ երբեք սիրո համար տեղ չի գտնվի: Դուք պետք է կարողանաք ձերբազատվել բացասական զգացմունքներից, որոնք ներսից խժռում են ձեզ և հանգիստ չեն տալիս:
Հ.Գ. Հաջողության օրենքների այս ցուցակը կազմել է հանրահայտ հոգեբան Ռենդի Գեյջը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/4644379198242?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել