Wnews.am-ը գրում է.

Թիկնեղ ու բարձրահասակ,  գայթակղիչ հայացքով ու  գեղեցիկ ժպիտով Սևակ Խանաղյանը հայուհիների նոր ֆավորիտն է: Եթե բրուտալ կերպարին ավելացնենք Սևակի տաղանդը՝ յուրահատուկ ձայնն ու նրա հեղինակած զգացմունքային երգերը, ապա ստացվում է իսկական “երազանքների ասպետ”: Մեր կողմից հավելենք, որ Սևակը նաև հրաշալի հայր է ու լավ ոճի զգացում ունի: Կգրավի նա նաև եվրոպացի կանանց սրտերը, թե ոչ պարզելու են շուտով՝ «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում:  

Ստանալով 12 առավելագույն  միավոր միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի  և 12 առավելագույն միավոր հանդիսատեսի քվեարկության շնորհիվ Սևակ Խանաղյանը դարձավ  «Եվրատեսիլ 2018»-ի հայաստանյան պատվիրակը:

1

Wnews.am-ը ներկայացնում է 5 փաստ  Սևակի մասին.

Սևակ Խանաղյանը ծնվել է 1987թ. Հայաստանում, Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: 7-րդ դասարանում ծնողներիս հետ տեղափոխվել է Մոսկվա: Երաժշտության հանդեպ սերը փոխանցվել է հորից, ով  ակորդիոն է նվագում :   Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի բաժնում: Այնուհետև՝ ավարտել  Մոսկվայի Մայմոնիդի անվան պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժինը:

2

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել