Վերջին շրջանում բավական հաճախակի են դարձել «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» տարբեր գործիչների իրարամերժ ու շատ դեպքում որևէ տրամաբանության չենթարկվող դիրքորոշում արտահայտելը: Հակասություններն այնքան շատ են, որ հիշյալ ուժերի ներկայացուցիչները հաճախ են հայտնվում անհարմար վիճակում, ու ոչ այնքան իրենց ծրագրերն են ներկայացնում հանրությանը, որքան պարզաբանում, թե ինչու այս կամ այն հարցում իրենց այս կամ այն գործչի տեսակետը տարբերվում է գործընկերների տեսակետներից, կամ էլ կուսակցությունների ընդհանուր քաղաքական կուրսից, իսկ ավելի հաճախ՝ ընդդամիադիր տրամաբանության շրջանակներից: Բայց որ «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը կարող է լեզվի այնպիսի սայթաքում թույլ տալ, որ դրանով տա ու անցնի Հեղինե Բիշարյանին, սա արդեն պատիվ չի բերում իրենց ինտելեկտուալ հռչակած լիդերին: Ահա օրերս նրա հայտնած մտի «անգին գոհարը». «Ոչ ոք թող չփորձի պառկել իմ ու Արարատ Զաւրաբյանի արանքում»: Մենք ճիշտ հասկացա՞նք: Այդ երկու գործիչները միասին պառկում ե՞ն, և գտնվում են նախանձ մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց արանքում պառկե՞լ: Իսկ եթե պարոն Քոքոբելյանն ի նկատի ուներ ոչ այն ինչ հասկացանք, այլ այն ինչ ենթադրվում էր, այդ դեպքում հայերեն հարուստ լեզուն բազմաթիվ տարբերակներ կարող է առաջարկել: Ամենապարզ տարբերակները կարող են լինել. «Ոչ ոք թող չփորձի կանգնել իմ և ...», կամ. «Ոչ ոք թող չփարձի մտնել իմ և ... արանքը», և նման այլ ցանկացած ուրիշ տարբերակ, բայց ոչ երբեք այն ինչ հնչեցրել է Խաչատուր Քոքոբելյանը: Եվ ցավալի է, որ ավելի անշառ լեզվի սայթաքման համար Հեղինե Բիշարյանի կյանքը այս օրերին կերան, իսկ Քոքոբելյանին ոնցոր թե խնայեցին: Դե ինչ, կանանց տոնի առթիվ Հեղինե Բիշարյանին մատուցված ամենալավ նվերը մեկ ուրիշին լեզվի սայթաքման թեմայով քլնգելն է: Սա, կարծում եմ, համահունչ է մեր ազգի հոգեկերտվածքին, ինչն արտահայտվում է մի դիպուկ ասացվածքով. «Երջանկությունն այն չի, որ դու լավ ապրես, այլ ան, որ հարևանդ վատ ապրի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել