Ախուրյանում զոհված զինվորի դին եկեղեցում դնելու հետ կապված նախօրեին միջադեպ էր գրանցվել: Տարածվել էր կարծիք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը արգելել է զինվորի դին եկեղեցում դնել, քանի որ նա մկրտված չէ: Սակայն դա սին հայտարարություն էր, ինչի հետ կապված վերջինս պարզաբանում է տվել: