Աջապահյանն իմ աչքի լույսը չի, բայց քանի որ միշտ պնդել եմ, թե կիսատ ճշմարտությունը գոյություն ունեցող երևույթներից ամենավտանգավորն ա, հիմա կփորձեմ շատ կարճ շարադրել տեղի ունեցած իրադարձությունների իրական հերթականությունը:
Աջապահյանը զոհված զինվորի դին եկեղեցում տեղադրելու թույլտվություն տվել ա, բայց պնդել ա, որ եկեղեցական կարգ չի կարող կատարվել, քանի որ զինվորը մկրտված չի եղել: Դրանից հետո Ախուրյան համայնքի ղեկավար ոմն Իգիթյանը զոհվածի հարազատներին ու բարեկամներին կոչ է արել եկեղեցուն հարկադրել ծես կատարել ու էդ նպատակով գրոհ ա կազմակերպել Ախուրյանի եկեղեցու վրա: Դրանից հետո նույն Իգիթյանը, հասկանալով իր արածի հնարավոր հետևանքները, հընթացս հորինել ա զինվորի մկրտության և Սամվել Բալասանյանի քավորության առասպելը` այդ կերպ փորձելով հարվածի հիմնական ուղղությունը թողնել "բանից անտեղյակ" եպիսկոպոսի ու ժամանակին սանիկների հաշվարկը սխալ կատարած Բալասանյանի վրա:
Հիմնականում` էսքանը: Բայց երբ էս ամենը կարդաք ու փորձեք քոմենթել գրածս, նախևառաջ պատասխանեք մի հարցի, իմ ազգայնական կամ ազատական քույրեր ու եղբայրներ. արդյո՞ք նորմալ ա, որ իրեն տեղական իշխան պատկերացնող ֆեոդալ մը էս կարգի պատմության հեղինակ ա դառնում, հարվածի տակ ա դնում եկեղեցին ու նաև բանակը, իսկ դրանից հետո փորձում ա էնպես անի, որ իր չքմեղանալու այլուրեքությունը ձեր իսկ միջոցով ապահովի:
Եսի՞մ: Դուք ասեք:
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/levon.sardaryan/posts/1865664410124311
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել