Լուրջ մաֆիա խաղում, որտեղ շերիֆ չկա, սևերը 99.99 տոկոսով միշտ հաղթանակած դուրս կգան:
Ո՞րն է շերիֆի դերը: Ճշտել և ասել ճշմարտությունը: Այո՛, երբեմն շերիֆը լեգիտիմության խնդիր ունի, արդյո՞ք կհավատան նրա ճշմարտությանը: Ավելին, կարող են ծնվել կեղծ շերիֆներ և աղավաղել ճշմարտությունը:
Այսօրվա քաղաքական դաշտը նման է այդ իրավիճակին, քաղաքական բոլոր մեկնաբանները, բացի ակնհայտ իշխանությանը աջակցողներից (ՀՀԿ) և վառված իշխանությանը աջակցողներից (ԲՀԿ և ՕԵԿ) փորձում են շերիֆի դեր ստանձնել, պնդել, որ իրենք են ճշմարտությունը, որ լսենք ու հավատանք միայն իրենց մեկնաբանություններին:
Հիմա պատկերացրեք մաֆիայի խաղ, որտեղ խաղացողների մեծամասնությունը պնդում է, որ ինքն է շերիֆը:
Երբեմն ընդդիմությունը զարմանում ու հակադարձում է, թե ինչ է նշանակում ընդդիմության լեգիտիմություն: Ահա հենց սա էլ նշանակում է շերիֆի լեգիտիմության հարց:
Իսկ ամբողջ խնդիրը նրանում է, որ շերիֆ չկա, ու «կարմիրների» կողմից պահանջվում է շատ զգոն խաղ, որպեսզի այն 0.01 տոկոսանոց հավանականությամբ հաղթանակը հնարավոր դառնա կյանքի կոչել:
---Երբեմն մաֆիա խաղացող քաղաքագիտության էլեկտրիկ---
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: