Ռուսները ջարդել էին Օլիմպիադայի համակարգչային համակարգը Խաղերի բացման օրը եւ փորձել են մեղքը բարդել Հյուսիսային Կորեայի վրա՝ սա հաստատել է ԱՄՆ հետախուզությունը: Ինչպես հայտնի է, Պխենչանգի Օլիմպիադայի բացման օրը գրոհի պատճառով 24 ժամով շարքից դուրս էին եկել կազմկոմիտեի համակարգիչները, ընդհատվեց լրատվությունը, տոմսերի վաճառքը, զբոսաշրջիկների եւ ԶԼՄ-ների սպասարկումը: Այժմ պարզվել է, որ դա ռսների վրեժն էր դոպինգային բացահայտումների համար: Սպասվում է, որ գրոհը կրկնվելու է նաեւ Խաղերի փակման օրը: Առանձին հետաքրքրություն է առաջացնում ռսների կողմից հերթական ՛՛դաշնակցի՛՛՝ Հյուսիսային Կորեայի հանդեպ դավաճանական քայլը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: