Newmag.am-ը գրում է.

Որքան շուտ պոտենցիալ հաճախորդին հայտնեք ձեր նոր ապրանքի մասին, այնքան ավելի լավ: Այս մոտեցումը արմատապես տարբերվում է դասական մեթոդներից, որոնք կիրառում էին միակողմանի հաղորդակցության` բրենդից դեպի սպառող կարգախոսի մարքեթոլոգները: Այդ ժամանակ նախ ստեղծվում էր ապրանքը, հետո դրա բրենդը և միայն այդքանից հետո գնորդներն իմանում էին նորաթուխ ապրանքի մասին:

Այսօր այդ մեթոդը համարվում է գրեթե չհիմնավորված, քանի որ դուք կարող եք ստեղծել մի ապրանք, որն, ի վերջո, կլինի անպիտան և չպահանջված: 

  • Դասական թողարկում:

Սա ենթադրում է նախ շուկայի ուսումնասիրություն, ստեղծվելիք ապրանքին մոտ պրոդուկտի փորձարկում թիրախային խմբում, հետո ապրանքի արտադրություն և պատրաստի արտադրանքի մարքեթինգ:

  • Նախապատվեր:

Սա էլ են ենթադրում է ապրանքի նմանակի թողարկում, դրա մարքեթինգ, կանխավճարի հավաքագրում և ապրանքի վերջնական թողարկում:

  • Մաքուր մարքեթինգ:

Այս ճանապարհը ենթադրում է մարքեթինգ, պոտենցիալ գնորդների հավաքագրում, ապրանքի նմանակի թողարկում, նախապատվեր և ապրանքի արտադրություն:

Դասական թողարկում

Դուք վերլուծում եք մրցակիցների առաջարկները, որոնք լուծում են նույն խնդիրները, որոնք պետք է լուծի ձեր պրոդուկտը: Գալիս եք եզրահանգման, որ ձեր առաջարկն ավելի էժան է և առավել գրավիչ է գնորդների համար:

Գալիս եք եզրահանգման, որ ձեր առաջարկն ավելի էժան է և առավել գրավիչ է գնորդների համար:

Նախ` անցկացրեք հարցում թիրախային խմբում, ստանալով դրական արձագանք, կատարեք ներդրում նոր ապրանքի ստեղծման գործում, դրանից հետո կատարեք մարքեթինգային աշխատանք և սպասեք վաճառքների հաջողությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել