Սուրբ Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ եկեղեցին տոնում է Մեծ պահքի առաջին շաբաթ օրը։
Ըստ վարքագիրների՝ ծնունդով Ամասիա քաղաքի Սարու գյուղից էր, քրիստոնյա բարեպաշտ ծնողների զավակ։
4-րդ դարի սկզբին Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ ապացուցելու համար կուռքերի հնարովի և կեղծ լինելը, գիշերով հրի է մատնում հեթանոսական Ռեա չաստվածուհու մեհյանը։ Այս արարքի համար բանտ է նետվում և մեծագույն չարչարանքներից հետո 306 թ. նահատակվում է՝ այրվելով կրակի վրա։
Սուրբ Թեոդորոս զորավարը հայտնի է նաև որպես «վիշապասպան», որ քաջությամբ ու հավատքով հաղթել է հսկա վիշապի։
Օտար եկեղեցիներում հայտնի է նաև «Դիռոն» անվամբ, որ հունարեն նշանակում է «նորեկ» զինվոր։
Նահատակվեց 306 թ.-ին: Ս. Գրիգոր Նյուսացին մի հրաշալի ներբող ունի գրած Թեոդորոս զորավարի մասին: