Ցավով նկատեցի, որ Արսեն Գրիգորյանն իր հասցեին ավել-պակաս հաչոցներից խուսափելու համար Կամիլ շոուն հասցրել էր կլոունադայի, բուֆանադայի աստիճանի, ինչը վնասել էր Կամիլի կերպարին: Գրոտեսկը՝ որպես պաշտպանողական վահան, չաշխատեց, հակառակը՝ ավելի խոցելի սարքեց Կամիլին: Արսենը կաշվից դուրս էր գալիս, որպեսզի միջին ուղեղներին հասկացնի, որ Կամիլը տրանսվեստիտ չէ, այլ շոու ա… Այդ կաշվից դուրս գալն էլ խանգարեց Կամիլին, շոուին ու նաև ինձ… Հուսամ՝ եզրափակչում Կամիլը կներկայանա առանց ավելորդ մեյմունությունների, այնպես, ինչպես կա… Ինչպես իրեն տարիներ շարունակ գիտեն հազարները…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: