Showbiz.am-ը գրում է.

Համացանցում ամենաքննարկվող թեմաներից են Մարիամ Մելիքյանն ու Անատի Սաքանյանը: Շատերը սիրում են նրանց մասնակցությամբ նկարահանվող սինքթոմներն ու տեսահոլովակները, շատերն էլ՝ անդադար քննադատում և չարախոսում: Մարիամն ու Անատին անբաժան ընկերուհիներ են: ShowBiz.am-ը կապ հաստատեց նրանց հետ և փորձեց ճշտել ընկերության իրենց պատկերացման մասին:

Անատիի խոսքով՝ կապ չունի իր մտերիմ ընկերը կլինի տղա թե աղջիկ. կարևորը լավ մարդ ու նվիրված լինելն է: «Ընկերության մեջ, իհարկե, ունեցել եմ հիասթափություններ. բոլորի կյանքում են լինում հիասթափություններ, բայց Մարիամն ուրիշ է: Մենք միասին ենք անընդհատ ու անդադար: Այսօր իրական ընկեր ինձ նրան եմ համարում»,- նշեց Անատին:                                                                    Անատին ասաց, որ մտերիմ է նաև դերասանուհի Տաթևիկ Ադումյանի հետ. «Ճիշտ է, հնարավոր է՝ օրերով չտեսնենք միմյանց, բայց դա կապ չունի, իսկ չարախոսությունններին ականջ եմ փակում»:                                                     

«Իսկական ընկերոջս՝ Մարիամի համար պատրաստ եմ ամեն ինչի. վստահ եմ նույնը նա»,- եզրափակեց Անատին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել