Հղիություն չկա, իսկ թեստի արդյունքը դրակա՞ն է: Ներկայացնում ենք 15 պատճառ, թե ինչու է այդպես լինում:
1. Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ
Այս հիվանդության դեպքում ձվարաններում սկսում են կիստաներ առաջանալ: Դրանք կարող են մարդու խորիոնիկ գոնադոտրոպին արտադրել նույնիսկ հղիության բացակայության դեպքում: Մեզում հայտնաբերված այդ հորմոնը կարող է դրական արդյունք ցույց տալ:
2. Դեղամիջոցներ
Հորմոնալ հավելումները կարող են հանգեցնել հղիության թեստի դրական արդյունքի: Հակաբորբոքային դեղամիջոցները գունավորում են մեզը, ինչը նույնպես կարող է խեղաթյուրել թեստի արդյունքը: Նույնը վերաբերում է ռիֆամպիցինին, որն օգտագործվում է տուբերկուլյոզի բուժման համար, և Պարկինսոնի հիվանդության թերապիայում օգտագործվող որոշ դեղամիջոցների:
3. Քիմիական հղիություն
Առաջանում է հղիության անկենսունակության դեպքում:
4. Սնունդ
Սննդամթերքում առկա արհեստական և բնական ներկանյութերը կարող են հանգեցնել հղիության կեղծ թեստի: Այդպիսի հետևանք կարող է լինել քրքում, բազուկ, ելակ կամ խավարծիլ օգտագործելուց: Կեղծ պատասխանից խուսափելու համար պետք է շատ ջուր խմել և միզել առնվազն 3 անգամ հղիության թեստից առաջ:
5. Թեստի սխալ օգտագործում
6. Միզուղիների վարակ
Միզուղիների հիվանդությունները կարող են մեզի գունազրկում առաջացնել: Երբ շաքարային դիաբետով տառապող հիվանդի մեզում որոշ մարմիններ են առաջանում, մուգ երանգ են ստանում: Այդ բոլոր վիճակները կարող են կեղծ արդյունքի հանգեցնել:
7. Արտամարմնային բեղնավորում և անպտղության բուժման այլ մեթոդներ
Անպտղության բուժման ընթացքում կանանց հորմոնալ դեղամիջոցներ են տալիս, որոնք գերձվազատում են առաջացնում: Ներարգանդային սերմնավորման ժամանակ արվում են մեծաթիվ հորմոնալ ներարկումներ, որոնք բարձրացնում են մարդու խորիոնիկ գոնադոտրոպինի մակարդակը: Ներարգանդային սերմնավորումից հետո հղիության թեստը կարող է կեղծ արդյունք ունենալ:
8. Հղիության ժամկետանց թեստ
9. Մահացած հղիություն
Մահացած հղիությունը վիժման պես արագ չի վերջանում: Որոշ դեպքերում մահացած պտուղը մոր արգանդում է մնում մի քանի օր: Եթե ընկերքը դեռ գործում է, շարունակվում է խորիոնիկ գոնադոտրոպինի արտադրությունը: Դա կարող է կեղծ պատասխանի պատճառ լինել:
10. Գոլորշացման գծերի առաջացում
Դա շատ անցանկալի է, քանի որ դրանք խեղաթյուրում են արդյունքները: Միակ ելքը նոր թեստ անելն է:
11. Արնահոսություն իմպլանտացիայի ժամանակ
Այդ ժամանակ արյան մեջ կարող են մակարդուկներ լինել: Դա կարող է կեղծ արդյունքի հանգեցնել:
12. Թեստի անցկացման սխալ ժամանակ
Եթե թեստը չափազանց շուտ է արվում, կարող է կեղծ դրական կամ բացասական պատասխան լինել: Սխալ արդյունք կարելի է սպասել նաև հակաբեղմնավորիչ դեղամիջոցների ընդունման դեպքում:
13. Հղիության ինքնաբուխ ընդհատում
Խորիոնիկ գոնադոտրոպինի մակարդակն արյան մեջ նվազում է միայն հղիության ինքնաբուխ ընդհատումից որոշ ժամանակ անց:
14. Արդյունքների անժամանակ վերլուծություն
Թետն անցկացնելուց 10 րոպե կամ ավելի հետո արդյունքների վերլուծությունը կարող է կեղծ արդյունքի հանգեցնել:
15. Հակաբեղմնավորիչ դեղամիջոցների կամ ներարգանդային հակաբեղմնավորիչի ընդունում
Հակաբեղմնավորիչ դեղամիջոցները կարող են խորիոնիկ գոնադոտրոպինի մակարդակի բարձրացում առաջացնել, սակայն ոչ միշտ: Երբեմն հակաբեղմնավորիչները նպաստում են հղիության նշանների առաջացմանը:
Ինչպես խուսափել կեղծ արդյունքից
- Թեստը ճիշտ արեք,
- Թեստ արեք միայն հղիության նշանների նկատվելուց հետո,
- Խուսափեք ներկանյութեր պարունակող սննդամթերքներից,
- Արդյունքը վերլուծեք փաթեթի վրա նշված ժամանակից անց,
- Արդյունքը ստանալուց հետո բժշկի հետ խորհրդակցեք։
Հիվանդություններ, որոնք կարող են կեղծ արդյունքի պատճառ դառնալ
1. Անպտղություն
2. Խորիոկարցինոմա
Քաղցկեղի տեսակ է, որը զարգանում է արգանդի խոռոչում: Քաղցկեղային բջիջները խորիոնիկ գոնադոտրոպին են արտադրում:
3. Հիպոֆիզի հիվանդություններ
Այս գեղձի ուռուցքները կարող են խթանել խորիոնիկ գոնադոտրոպինի արտադրությունը:
4. Ձվարանների կիստա
5. Քաղցկեղ
Միզապարկի և ձվարանների քաղցկեղի որոշ տեսակներ կարող են կեղծ արդյունքի պատճառ դառնալ: