armeniasputnik.am -ը գրում է

Հայ կենսաինժեներների ստեղծած նանոտվիչը թույլ է տալիս թոքային հիվանդություններն ախտորոշել մի քանի վայրկյանում։ Գիտական խումբը ղեկավարում է տեխնիկական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Վահե Բունիաթյանը։

Մինչև պիկոամպեր ճշգրտությամբ նանոտվիչ

Տեխնոլոգիան  հիմնված է բարակ եռաշերտ (մետաղ-սեգնետոէլեկտրիկ-մետաղ) նանոտվիչի վրա։ Դրան պլատինե էլեկտրոդներ են միացված, որոնք որսում են շրջակա միջավայրում (օդում կամ ջրում) լիցքավորված իոնները։ Ըստ այն բանի, թե ինչպես է հոսանքը հատում մետաղի ու սեգնետոէլեկտրիկի սահմանը, կարելի է դատել, թե ինչ նյութ է որսացել տվիչը։ Ո՞րն է  նանոտեխնալագիաների օգուտը: Դրանք հոսանքի ուժը չափում են գերբարձր ճշտությամբ`  մինչև  պիկոամպեր (10 մինուս 15 աստիճան)։

Ամբողջական նյութը կարդացեք այստեղ



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել