Երբ ես երիտասարդ էի... ավելի վառ գույներով էի ընկալում կյանքը և հավատը:
Հայրս... իմ ուսուցիչն էր:
Ամենամեծ երջանկությունը... խաղաղ հոգեվիճակն է:
Ես հուսահատվում եմ... երբ արդարությունը չի գնահատվում:
Ես սովորություն ունեմ... նվիրվելու:
Կուզեի բոլորն իմանան... որ այս կյանքը կարճ է, պետք է բարի լինել:
Չնայած ամեն ինչին, ես... ապրում եմ Աստծուն փառք տալով:
Կյանքն իսկապես... հրաշալի է, որովհետև կյանքը՝ Աստված ինքն է ստեղծել:
Ես բոլորից լավ գիտեմ... ինքս ինձ:
Չկա այնպիսի մի բան... որ ինձ զարմացնի:
Միշտ փորձել եմ... ճշմարտության մեջ մնալ:
Ինձ համար ամենակարևորը... մեծանալով հասկացա, որ իմ ընտանիքն է:
Հաճախ դժվարությամբ զսպում եմ արցունքներս, երբ... դրական ու լավ բան է կատրավում:
Եթե կարողանայի... մարդուն մարդ դարձնել, երկիրը շահած կլիներ:
Հայաստանն ինձ համար... տունս է:
Ես գիտեմ հաստատ, որ... մի օր պիտի մեռնեմ:
Կան մարդիկ որ... չարժէ հետները հաց կիսել, ճանապարհ գնալ:
Ինձ պետք չէ... անհավատարիմ ընկերներ ու մարդիկ:
Ամենածանր պահը... երբ զրպարտում են:
Ես չէի ուզի... երկարակյաց լինել, եթե հարազատներս երկարակյաց չեն:
Անկեղծ ասաց... կյանքը բարդ է:
Մարդու ամենակարևոր հատկանիշն ինձ համար... ազնվություն, անկեղծություն:
Ես ափսոսում եմ, որ... ճիշտ չեմ ապրել, արժանավորներին չեմ գնահատել, անարժաններին եմ արժևորել:
Ամենաշատը ոգևորվում եմ, երբ... որևէ մեկի հաջողությունն եմ տեսնում, և երբ ինչ որ մեկին օգտակար եմ լինում:
Բարությունը երբեմն... ոչ միայն երբեմն, այլ հաճախակի ինձ կործանել է:
Չեմ կարողանում ներել... դավաճանությունը:
Ի տարբերություն շատերի ես... չեմ ուրանում:
Չեմ սիրում, երբ ինձ հարցնում են... ի՞նչ ես արել:
Ինձ բնորոշող երեք բառերը... ազնիվ, անկեղծ, նվիրյալ:
Գուցե սխալվում եմ, բայց... շատ եմ սխալվել:
Ես երբեք չեմ մտածում... մահվան մասին:
Գուցե ոչ ոք չհավատա, բայց... ես մամոնայի հետևից չեմ վազում:
Օրվա ամենահաճելի պահը... երբ տանը նստած ընտանիքով զրուցում, կատակում ենք:
Իմ սերունդը... գովելի, արժանավոր սերունդ էր:
Եթե հոգևորական չլինեի... զինվորական կլինեի:
Եթե անգամ... բոլոր դռները փակեն իմ դիմաց, միևնույն է սողուն չեմ դառնա:
Կուզեի մեր երիտասարդությունը... քայլեր մեր պապերի ոգով, ավանդություններով:
Լավ է երբ մարդը անվախ է և համառ... որովհետև այդ տեսակ մարդիկ են հաջողության հասնում:
Ամենադժվար բանը... մարդկանց միջից սուտը հանելն է:
Երջանկությունը... հարաբերական է:
Կուզեի բոլորն ինձ ճանաչեն նախ որպես... մարդ:
Երբեմն ուզում եմ մենակ մնալ... քանի որ սիրում եմ մենակություն:
Մեզ այսօր պակասում է... արժեքների ճիշտ գնահատումը:
Ամենազավեշտալի բանը իմ մասին... որ ես ժամանակին եղել եմ Հաղպատի կաթողիկոսը:
Կուզեի բոլորս միշտ հիշենք... որ առաքելություն ունենք այս աշխարհի վրա, որպես հայ մարդ:
Հոգևորականի կյանքը... շատ դժվար է թե՛ հոգևորականների, և թե՛ աշխարհականների մեջ:
Միշտ հիանում եմ... նույնսիկ թշնամուս լավ գործերով:
Անհնարին ոչինչ չկա, եթե... նպատակասլաց ես:
Ինչ էլ լինի... ես չեմ փոխվի, ինչ կամ, կամ:
Ինձ կարող է հունից հանել... ցանկացած անմիտ և սադրիչ խոսք:
Մարդիկ եկեք լինենք... ազնիվ ընկերներ
Ես կարողանում եմ լինել անկեղծ որովհետև... ես էությամբ այդպիսին եմ: