Ջուրն ամեն ինչ է մեզ համար: Որտեղ կա ջուր, այնտեղ կյանք է ծնվում: Այդ կարևորագույն բաղադրիչի բացակայության դեպքում ուղղակի մենք չէինք լինի: Բայց որքան էլ այն օգտակար է, այնուամենայնիվ, ունի բացասական կողմ, եթե չափից շատ է օգտագործվում:

Իհարկե միշտ չէ, որ մարդիկ շատ ջուր են խմում, բայց քանի որ հատկապես նիհարելու ժամանակակից միջոցները շատ են խրախուսում ջրի օգտագործումը, երբեմն պատահում են չարաշահումներ: Ջրի մեծ քանակը ևս կարող է վնասել և հանգեցնել հիվանդության: Ջրի մեծաքանակ օգտագործումը կարող է հանգեցնել հիպոնատրիեմիայի զարգացման:

Մարմնի բջիջները ներծծում են ջուրը և պայթում: Դա մեծ վտանգ է ներկայացնում ուղեղի համար: Ջրի չարաշահումը կարող է հանգեցնել նաև սրտխառնոցի, փսխումների, ջղաձգումների:

Մի խոսքով՝ ջրի մեծ քանակը կարող է թույլատրվել միայն լիովին առողջ մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել