Գաբրիել հրեշտակապետի մամլո խոսնակ Անմեղուհի Վաղամեռիկյանի տարածած տեղեկատվության համաձայն վերջին օրերին Դրախտ-Դժոխք խաչմերուկին հարող տարածքում տեղի են ունեցել բազմաՀՈԳԻ ցույցեր ընդդեմ Տիգրան Մուկուչյանի: Ցուցարարները չեն ժխտում նրա պաշտոնավարման ընթացքում իրենց ակտիվ ընտրական իրավունքի (ընտրելու իրավունք) իրականացման ոլորտում էական բարեփոխումների փաստը, սակայն պահանջում են Տիգրան Մուկուչյանից ձեռք բերել նաև պասիվ ընտրական իրավունք (պետական ընտրովի պաշտոններում թեկնածություն առաջադրելու և ընտրվելու իրավունք): Պայքարն առաջնորդող իշխանամետ Օլիկ Գառխյանի փոխանցմամբ՝ պայքարի հիմնական դրդապատճառը հետևյալն է. «Մենք քաջ գիտակցում ենք, որ գալիք 2018 թ. նախագահական ընտրություններին անդրաշխարհային իշխանությունները այլևս չունեն իրական թեկնածու, ուստի ցանկանում ենք գործի դնել մեր հսկայական ներուժը»:
Իսկ ընդդիմադիր ուժերին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հաջորդ օրը նույն վայրում նախատեսվում է հանրահավաք, որը, սակայն, արտոնագրված չէ, քանզի Դրախտ-Դժոխք խաչմերուկին հարող տարածքում այդ օրը նախատեսված է մեծ շուքով նշել Օլիկ Գառխյանի քառասունքը:
նյութի աղբյուրը` toxmax.rip
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել