Showbiz.am-ը գրում է.
Կյանքի դա ՞ ս թե ՞ ճակատագրի հեգնանք. դժվար է ասել: Առավոտյան, բացելով աչքերդ, երբեք չես իմանա, թե ինչ կլինի, և դա ինչ հետևանք կունենա քո ողջ կյանքի համար: Հայտնիների անձնական կյանքում տեղ գտած անախորժություններն ու տարաձայնությունները մեծ աղմուկ են բարձրացնում: Մարդիկ սիրում են քննարկել դրանք և իմանալ պատճառներն ու հետևանքները: Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց դերասան Տիգրան Մնացականյանի և հեռուստադիտողին ոչ այդքան հայտնի դերասանուհի 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի սիրո պատմությունը: Լրատվամիջոցներից և նրանց տված հարցազրույցներից արդեն հասկացել էինք, որ դերասանը բաժանվել էր իր կնոջից և նոր հարաբերություններ ստեղծել 19-ամյա դերասանուհու հետ:
« Մենք իրար սիրում ենք։ Մեր տարիքային տարբերությունը շատ է, նա ինձանից մեծ է 21 տարի, սակայն մենք սիրում ենք, դրա համար նման քայլի գնացինք։ Տարիքային տարբերությունը մեզ վրա այնպիսի անդրադարձ չունեցավ, որ խնդիրներ առաջ գան։ Կարծում եմ` տարիքն այդքան կարևոր չէ, երբ կա սեր»,- հարցազրույցներից մեկում ասել է Մարիամը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ