Asekose.am-ը գրում է.
Համացանցի թիվ 1 քննարկման թեման թերևս շարունակում է մնալ այն, որ ԱՄՆ-ն վիզաների խարդախության և փողերի լվացման համար մեղադրող հեռուստահաղորդավարուհի Դիանա Գրիգորյանի (Դինա Ակոպովնա) և ևս 2 հայի նկատմամբ (Ստելլա Բոյաջյան, Հրաչյա Աթոյան) հետախուզում է հայտարարել։
Այս 3-ից թերևս ամենաշատը քննարկվեց հեռուստահաղորդավարուհի Դինա Ակոպովնայի անունը վերոնշյալ խարդախության հետ: Վերջինս լրատվամիջոցների զանգերն անպատասխան էր թողնում, իսկ պատասխանելու դեպքում` իր իսկ ձայնով հերքում, թե ինքը Դինա Ակոպովնան է և ասում, որ տվյալ հեռախոսահամարն այլևս Դինայինը չէ: Հաղորդավարուհին լռությունը կոտրեց իր մի հայտարարությամբ, որով նշեց, որ որևէ կապ չունի տեղի ունեցած խարդախությունների հետ`մասնավորապես ասելով. «Սա մի անհատի կողմից շպրտված ցեխ է, մենք կպարզենք, թե ով է դրա հեղինակը»:
Մինչ համացանցը քննարկում, քննադատում ու ինչ որ տեղ էլ սրտնեղում էր, Դինան աչքի էր ընկնում իր ինստագրամյան էջի ակտիվությամբ, որտեղ անդադար լուսանկարներ էր հրապարակում ու դրանց կից գրառումներ կատարում:
Եվ ահա, հերթական լուսանկարն ու գրառումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։