Պատրաստեք այս տորթն առանց ջեռոցի, և կարելի է պատրաստել ցանկացած տոնի ժամանակ։ Այն շատ արագ է պատրաստվում, պարզ է և հասանելի։
Բաղադրիչներ՝
Թխվածքաբլիթ՝ 220 գրամ,
Դառը շոկոլադ՝ 220 գրամ,
Սերուցք՝ 160 գրամ,
Կարագ՝ 2 ճաշի գդալ։
Գլազուր՝
Դառը շոկոլադ՝ 110 գրամ,
Սերուցք՝ 80 մլ,
Կարագ՝ 1 ճաշի գդալ։
Պատրաստման եղանակը՝
Տորթի ձևամանը պատել փայլաթիթեղով։ Քսել կարագ։ Թխվածքաբլիթները փշրել։ Ամանի մեջ դնել շոկոլադը։
Կարագը և սերուցքը դնել կաթսայի մեջ և դնել կրակի վրա, հալեցնել և եռացնել։ Այս խառնուրդին ավելացնել շոկոլադը և խառնել մինչև միատարր զանգված ստանալը։
Շոկոլադե խառնուրդին ավելացնել մանրացրած թխվածքաբլիթները և զգուշորեն խառնել։ Դնել այս խառնուրդը պատրաստի ձևամանի մեջ։
Դնել ձևամանը սառցախցիկում 3 ժամ։ Հանել տորթը սառցախցիկից։ Փոքր կաթսայի մեջ եռացնել՝ խառնելով սերուցքն ու կարագը, ինչպես նաև լցնել շոկոլադի խառնուրդը։