Սա աշխարհի ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ցուցակն է: Այստեղ մարդիկ են, որոնց հետ դուք հազիվ թե ցանկանայիք հանդիպել մութ փողոցում:

1. Յամայկական Փոսսե

Самые опасные банды мира

Մեր ցուցակը բացող հանցավոր խմբավորումը իսկապես ամենավտանգավորներից մեկն է աշխարհում: Այն սթրեսի մեջ է պահում այս խղճուկ երկիրը, և նրանց մասին գիտի Յամայկայի յուրաքանչյուր բնակիչ: Նրանց անդամների թիվը հազարների է հասնում, իսկ թշնամիներին պատժելու մեթոդներն ավելի քան դաժան են: Չնայած այս հանցավոր խմբավորման անդամները մինչև ատամները զինված են հրացաններով, ատրճանակներով ու պայթուցիկներով, բայց հաճախ զոհերին տանջելու համար կացիններ, հարթուկներ ու այլ սարքեր են օգտագործում: Յամայկացիները նրանց ոճրագործությունների մասին լեգենդներ են հյուսում, իսկ պետությունը նրանց պատժել չի շտապում, քանի որ այս խմբավորման պարագլուխներից շատերը պետական ապարատում բարձր դիրք են գրավում ու անկաշկանդ հովանավորում են նրանց:

2. Մայրաքաղաքային առաջին խմբավորում

Самые опасные банды мира

Մտեք Բրազիլիա ու հարցրեք նրանց մասին: Նրանք դաժան են, չունեն սրբություն ու ամեն ինչի պատրաստ են հանուն կլանի ղեկավարի: Նրանք ներկայացուցիչ ունեն Բրազիլիայի բոլոր բանտերում ու կալանավայրերում: Նրանք վերահսկում են գաղութներն ու կարգավորում կյանքը Բրազիլիայի աղքատ թաղամասերում: Բրազիլիայի պես աղքատ երկրներում նման խմբավորումների դեմ պայքարը անգամ պետությունը չի կարողանում հաջողությամբ ավարտել: Նրանք ամենուր են: Այս խմբավորումը սնվում է աղքատ թաղամասերով ու անդամներով համալրվում այդտեղ ծնվող երեխաներից: Բրազիլական այս խմբավորման որջը Սան Պաոլո քաղաքն է: Առևանգումներով, թալանով ու շանտաժներով գումար կուտակող ու օր օրի տռզող այս խմբավորմանը 2006 թվականին հաջողվեց Սան-Պաոլոն մեկ շաբաթով շրջափակման ենթարկել: Նրանք սպանեցին բոլոր ոստիկաններին ու գրավեցին բոլոր պետական շենքերը:

3. Crips

Самые опасные банды мира

Դուք նրանց կճանաչեք բաց կապույտ շորերից ու երբևէ չլսված ու չտեսնված դաժանությունից, որի մասին ինկվիզիտորները անգամ երազել չէին կարող: Սևամորթներից կազմված այս սարսափելի խմբավորումը սկզբնավորել են 16-ամյա պատանիներ, որոնք զբաղված էին փողոցներում մարդկանց վախեցնելով ու գումար շորթելով: Այսօր նրանք աշխարհի ամենամեծաքանակ ու ամենավտանգավոր բանդան են: Նրա անդամների իրական թվի մասին վարկածները չափազանց շատ են, բայց մի բան հստակ է՝ նրանց հետ խնդիրներ ունենալ պետք չէ: Նրանք ոչ այնքան հզոր են, որքան դաժան, ու դա գիտեն բոլորը:

4. Արիական եղբայրություն



Самые опасные банды мира
ԱՄՆ-ի սարսափ դարձած այս բանդան վախի մթնոլորտում է պահում ԱՄՆ-ի՝ միանգամից մի քանի նահանգներ: Նրանք վերահսկում են ԱՄՆ-ի բանտերի մեծ մասը, ու այս բանդան է իրականացրել ԱՄՆ-ում բանտային սպանությունների ուղիղ 25 տոկոսը: Դաջվածքների առատությամբ աչքի ընկնող ամերիկյան այս խմբավորման անդամ դառնալու համար հարկավոր է սպանել քո բանտախցում իր պատիժը կրող մեկ այլ ամբաստանյալի:

5. La Nuestra Familia

Самые опасные банды мира
Սա Չիկագոյի խոշորագույն կլանն է և ամենախոշորներից մեկը ողջ աշխարհում: Այն հայտնի է մեքսիակական մաֆիայի հետ իր անվերջ հակամարտությամբ, աղմկահարույց սպանություններով ու անհավանական հարստությամբ: Այս խմբավորման անդամ դառնալու համար տարիներ են պետք: Այստեղ ամենանվիրվածներն են ու ամենափորձառուները: Խմբի անդամների շարքերն անցնելուց հետո հետ դարձի ճամփա այլևս չկա: 

6. Լատինական արքաներ

Самые опасные банды мира

Լատինական Ամերիկայի ամենակազմակերպված կլանը հենց «Լատինական արքաներ» կոչվող խմբավորումն է: Նրանք ստեղծել են իրենց ոչ ֆորմալ պետությունը, ունեն սեփական օրենսդրությունը ու կրոնը: Նրանց հավատամքների մեջ զգացվում են կոմունիզմի, մարքսիզմի ու կոնֆուցիականության էլեմենտներ: Նրանք ոչ այնքան դաժան են, որքան մասսայական ու ազդեցիկ: Չնայած ամենին՝ նրանք իհարկե կատարում են սպանություններ ու վարձու մարդասպանների մի ամբողջ գումարտակ ունեն:

7. Ջեյմս Կրտսերի բանդա

Самые опасные банды мира
Ի տարբերություն այս ցուցակի մյուս բանդաների՝ այս բանդան, փառք Աստծո, արդեն գետնի տակ է: Ջեսի Ջեյմսն ու իր կոլեգաները արդեն հասցրել են լեգենդ դառնալ կրիմինալ աշխարհում, ու նրանց պատմության հիման վրա արդեն ֆիլմեր են նկարահանվում: Նրանք մարդկության պատմության լավագույն գողերն են եղել ու գումար գողանալու յուրահատուկ կատարյալ տեխնիկա էին մշակել: Որքան հայտնի է, նրանք ոչ մի սպանություն երբեք չեն իրականացրել:

8. Մեքսիկական մաֆիա (La eMe).



Самые опасные банды мира

Եթե դուք պնդում եք, որ ոչ մեկից չեք վախենում, ապա ամենայն հավանականությամբ դուք դեռ չեք հասցրել ծանոթանալ այս խմբավորման անդամներից գոնե մեկի հետ: Այս կլանը Ամերիկայի հարավում գործունեություն ծավալող արիական խմբավորման հիմնական դաշնակիցն ու եղբայրն է: Այն մեծ փայաբաժին ունի աշխարհի թմրադեղերի շրջանառության մեջ ու դրա հաշվին միլիարդի հասնող կապիտալ է դիզել: Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ սեփական բիզնեսը առաջ տանելու համար, ու հայտնի է, որ կոնկուրենտներին չեն հանդուրժում: Ցավոք, նրանց թշնամիներից և ոչ մեկը ձեզ տանջելու նրանց մեթոդների մասին չի պատմի, որովհետև նրանք այլախոհներին պարզապես թաղում են: Այս խմբավորման անդամներին շատ հեշտ է ճանաչել կրծքավանդակին արված սև ձեռքի տեսքով դաջվածքից:

9. Wah Ching

Самые опасные банды мира

Չնայած նրան, որ այս խմբավորման պատմությունը բավական հակասական է, բայց մի բան հստակ է՝ նրանք գումար աշխատելու իսկական վարպետներ են: Նրանք հատկապես մասնագիտացված են գումար լվանալու մեջ, ու նրանց անդամներից շատերը դերակատարում ունեն աշխարհի բիզնեսի ղեկավարման կենտրոններում: 

10. Black Guerrilla Family.

Самые опасные банды мира

Ի՜նչ հրաշալի վայր կլիներ ԱՄՆ-ն, եթե չլինեին զինված խմավորումներն ու կրիմինալը: Հանցավոր խմբավորումը, որի մասին հիմա կխոսենք, զբաղված է ոչ միայն ֆինանսական մեքենայություններով, զենքի առևտրով ու մարդկանց սպանություննեով, այլև քաղաքական իշխանություն ստանձնելու լուրջ հավակնություններ ունի: Այն ստեղծվել է 1966թ.-ին ԱՄՆ-ում պետական հեղաշրջում անելու համար: Այսօր այն աշխարհում ամենախոշորներից մեկն է ու մեծաքանակ անդամներ ունի: 

Շարունակությունը հաջորդիվ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել